07.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 239-Ա
7 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1832-Ա, N 1844-Ա, N 1848-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Լիանա Ենոքյան» Ա/Ձ` ք. Գորիս, Կոմիտասի 26.
2) «ՍՄԳ Հոթել Ընդ Սերվիսես Գրուպ» ՍՊԸ` ք. Գորիս, Խորենացի 53.
3) «Հասմիկ Մարտիրոսյան» Ա/Ձ` ք. Գորիս, Մաշտոցի 95/1.
4) «Հելի» ՍՊԸ` ք. Գորիս, Մաշտոցի 100.
5) «Սիրանուշ Պողոսյան» Ա/Ձ` ք. Գորիս, Քրիստափորի 21.
6) «Էրիկ Մանուչարյան» Ա/Ձ` ք. Գորիս, Արցախյան խճ. 57.
7) «Օհանյան Սերոբ» Ա/Ձ` ք. Գորիս, Մաշտոցի 86.
8) «Նունե Թադևոսյան» Ա/Ձ` ք. Գորիս, Կոմիտաս 26:
2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Սոնա Տեր-Խաչատրյան» Ա/Ձ` ք. Վաղարշապատ, Մ. Խորենացի փողոց 26ա:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
07.08.2020 թ.