10.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 241-Ա
10 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունհայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Վանուհի Աբրահամյան», Արարատի մարզ, գ. Խաչփար 18, 15/1 (ՀՎՀՀ 49709331).
2) «Կվալտ» ՍՊԸ, Արարատի մարզ, ք. Մասիս, 155/2 (ՀՎՀՀ 04233913).
3) «Աբու-Լալա» ՍՊԸ, Արարատի մարզ, գ. Հայանիստ, (ՀՎՀՀ 04726259).
4) «Մարկո» ՍՊԸ, Արարատի մարզ, ք. Մասիս, Արգավանդ օդանավակայանի 1 (ՀՎՀՀ 04427471).
5) Ա/Ձ «Նարեկ Կիրակոսյան», Արարատի մարզ, գ. Ազատաշեն 3, 2/2 (ՀՎՀՀ 47842417):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսավարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
10.08.2020 թ.