10.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 242-Ա
10 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1838-Ա, 2020 թվականի հուլիսի 17-ի N 1878-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 6-7-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Վառնալ» ՍՊԸ` Վանաձոր համայնք, Տիգրան Մեծի 34 խ/2.
2. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) կողմից անձանց ընդունելությունը.
1) «Վանիկ Ստեփանյան» Ա/Ձ` ք. Սևան, Գործարանային 8.
2) «Արզական գիտաժողովների տուն» ՍՊԸ` գ. Արզական.
3) «Լիվադ» ՍՊԸ` գ. Աղվերան.
4) «Արզականի երեքնուկ» ՍՊԸ` գ. Աղվերան, Անտառային 1.
5) «Վահե Կամո» ՍՊԸ` ք. Սևան, Երևանյան խճուղու 58 Ա.
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
4. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
10.08.2020 թ.