Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՊՔԵՐԻ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԵ ...

 

28.07.2020 -

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

27 հուլիսի 2020 թվականի N 2450-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՊՔԵՐԻ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 24-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումներն իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել` «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի կոնտակտավորների հայտնաբերման մեթոդական ուղեցույցը (ժամանակավոր)»` համաձայն հավելվածի:

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված 1
Առողջապահության նախարարի
27 հուլիս 2020թ. -ի
թիվ 2450-Լ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՊՔԵՐԻ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ
(ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը (ժամանակավոր) մշակվել է Առողջապահության համաշխարային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մոտեցումները փոփոխվում են, հետևաբար, սույն մեթոդական ուղեցույցը կարող է ենթարկվել փոփոխությունների` հիմք ընդունելով ԱՀԿ-ի հետագայի նոր մոտեցումները:

2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ` COVID-19) հարուցիչը SARS-CoV-2 վիրուսն է, և այն փոխանցվում է մարդուց մարդ` օդակաթիլային, կոնտակտային (սերտ շփման), կղանքա-բերանային, ուղղաձիգ և այլ ճանապարհով: COVID-19-ի տարածումը կանխելու համար անհրաժեշտ են միջոցառումներ, որոնց միջոցով հնարավորինս կկանխվի մարդուց մարդ փոխանցումը` յուրաքանչյուր հաստատված դեպքից նոր դեպքերի առաջացման գործակիցը հասցնելով 1-ից ցածր (արդյունավետ վերարտադրության ցուցանիշ <1):

3. COVID-19 դեպքերի հայտնաբերումը, մեկուսացումը, թեստավորումն ու բժշկական օգնության տրամադրումը, ինչպես նաև կոնտակտավորների հայտնաբերումն ու կարանտինային ռեժիմի սահմանումը համապարփակ ռազմավարության կարևորագույն միջոցառումներ են` վարակի փոխանցման տեմպը նվազեցնելու և համաճարակը վերահսկելու համար:

4. COVID-19-ի դեպքերի կոնտակտավորների հայտնաբերումը` հիվանդության աղբյուրի, կոնտակտավորի վիճակը գնահատելու գործընթացն է: Համակարգված կիրառման դեպքում կոնտակտավորների հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխել հիվանդության հետագա տարածումը, քանի որ վերջինս հանրային առողջապահական կարևոր գործիք է` վարակիչ հիվանդությունների բռնկումները կառավարելու համար: COVID-19-ի դեպքում անհրաժեշտ է հայտնաբերել այն անձանց, որոնք կարող են շփված լինել COVID-19-ով վարակված դեպքի հետ, և իրականացնել նրանց ամենօրյա հսկողություն` վարակի աղբյուրի հետ վերջին շփումից հետո 14 օրվա ընթացքում:

5. Սույն մեթոդական ուղեցույցում ներկայացված են ցուցումներ այն մասին, թե ինչպես կարելի է հնարավորության սահմաններում ապահովել կոնտակտավորների հայտնաբերումը, քննարկելու տեխնիկական հնարավորությունները` COVID-19-ի օջախների տեղայնացման նպատակով: Այն հիմնված է COVID-19-ի առանձին դեպքերի և կլաստերների հետաքննության սկզբունքների վերաբերյալ ԱՀԿ հրապարակումների վրա:

6. Կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի կարևորագույն սկզբունքներից են համայնքների ներգրավումը և հանրության աջակցությունը, համայնքների կենսաձևի և մշակութային կողմերի առանձնահատկությունների մանրամասն պլանավորումն ու դիտարկումը, կոնտակտավորների հայտնաբերման գործում հանրային առողջապահական կազմակերպությունների մասնագետների, հանրային ներգրավումը, առողջապահական կազմակերպություններին տրամադրվող նյութատեխնիկական աջակցությունը, ինչպես նաև տվյալներն «իրականում ժամանակում» համադրելու և վերլուծելու համակարգի առկայությունը:

7. Կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է համապատասխան կարողությունների առկայություն` կասկածելի դեպքերը ժամանակին թեստավորելու համար: Այն դեպքում, երբ վերջինս հնարավոր չէ, թեստավորում և կոնտակտավորների հայտնաբերում կարելի է իրականացնել միայն բարձր ռիսկային կազմակերպություններում, որտեղ գտնվում են խոցելի անձինք, ինչպիսիք են բժշկական կազմակերպությունները, տարեցների տուն-ինտերնատները կամ այլ հաստատությունները:

8. COVID-19-ը կարող է տարածվել այն անձանց կողմից, որոնք գտնվում են հիվանդության նախախտանշանային փուլում կամ որոնց մոտ հիվանդությունն ունի անախտանիշ ընթացք, հետևաբար սույն մեթոդական ուղեցույցում ներկայացված են կոնտակտավոր անձանց համար կարանտինային ռեժիմի սահմանման կարևորությունը` երկրորդային փոխանցման հավանականությունը հետագայում նվազեցնելու համար:

 

2. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

9. Կոնտակտավորների հայտնաբերման գործընթացը` բնակչությանը հիվանդության, անհատական պաշտպանության միջոցների և վարակի տարածման դեմ պայքարի և այլ հարցերի մասին տեղեկություններ տրամադրելն է` հանրային առողջապահական մարմինների և բժշկական հաստատությունների անձնակազմի կողմից: Կոնտակտավորների հայտնաբերման համար անհրաժեշտ է ամենօրյա դիտարկում, ինչպես նաև բնակչության աջակցությունը` COVID-19-ի նշանների կամ ախտանիշների մասին հայտնելու կամ ըստ անհրաժեշտության ինքնամեկուսացում` հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում:

10. Համայնքների հետ տարվող աշխատանքը կարող է օգնել բացահայտել կոնտակտավորների հայտնաբերման հետ կապված հնարավոր խոչընդոտները` ներառյալ մշակութային, լեզվական ու գրագիտության մակարդակը, այլ հիվանդություններ ունեցող անձանց համար սննդամթերքի և բժշկական օգնության հասանելիությունը, կրթության ու տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև խարանումը և մարգինալացումը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ռիսկի խմբերում և բնակչության խոցելի խմբերում կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի պլանավորմանը` ներառյալ փոքրամասնությունների խմբերը, անօթևանները, աշխատանքային միգրանտները, փախստականները, կենսաթոշակառուները և այլոք:

11. Մասնակցելով կոնտակտավորների հայտնաբերման գործընթացին` համայնքներն իրենց ներդրումը կարող են ունենալ տեղական մակարդակում COVID-19-ի տարածումը կանխող աշխատանքներում ու խոցելի մարդկանց պաշտպանելու գործում, և կարող են խուսափել սահմանափակող միջոցառումների կիրառումից, ինչպիսիք են համընդհանուր ինքնամեկուսացումը կամ այլ սահմանափակումները կամ նվազագույնի հասցնել դրանք: Հնարավոր է, որ բոլոր համայնքները մտահոգություն հայտնեն իրենց առողջության մասին տեղեկությունների պահպանության և գաղտնիության վերաբերյալ: Հանրային առողջապահական մարմինները, որոնք իրականացնում են COVID-19-ի հետ կապված կոնտակտավորների հայտնաբերում, պետք է պատրաստ լինեն պատասխանելու այդ տեղեկությունների օգտագործման, պահպանման ու հասանելիության ապահովման, ինչպես նաև մարդկանց այդ տեղեկությունների վնասակար բացահայտումից կամ նույնականացումից պաշտպանելու համար ձեռնարկված միջոցների մասին հարցերին:

12. Անչափ կարևոր է, որ կոնտակտավորների հայտնաբերումը և դրա հետ կապված քայլերը, ինչպիսիք են կոնտակտավոր անձանց համար կարանտինային ռեժիմի սահմանումը և նրանց մեկուսացումն ու ինքնամեկուսացումը, չկիրառվեն որպես պատժամիջոց կամ կապված չլինեն անվտանգության միջոցների, ներգաղթի հետ կապված խնդիրների կամ հանրային առողջության տիրույթից դուրս գտնվող այլ խնդիրների լուծման հետ: Կոնտակտավորների հայտնաբերման հետ կապված միջոցառումները պետք է հասանելի լինեն բոլոր համայնքներին: Ըստ էության, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պացիենտների և նրանց կոնտակտավորների կամավոր մասնակցություն:

 

3. ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ

 

13. Կոնտակտավորների հայտնաբերման գործընթացին նախապատրաստվելը, պատրաստվածությունը և գործողությունները կախված են վարակի տարածման չորս հիմնական սցենարից.

1) Հիվանդության դեպքեր չեն գրանցվել` հանրային առողջապահական մասնագետները վերապատրաստվում են կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի առանձնահատկությունների ուղղությամբ` վարակի տարածման առաջին դեպքերին արձագանքելու համար:

2) Գրանցվել են հիվանդությանառանձին դեպքեր` իրար հետ կապ չունեցող առանձին (հատուկենտ) դեպքեր կամ խմբեր` վարակի տարածումն արագ ճնշելու համար անհրաժեշտ է հայտնաբերել բոլոր կոնտակտավորներին` առանց բացառության:

3) Գրանցվել են հիվանդության խմբային դեպքեր` կոնտակտավորների հայտնաբերումը խիստ կարևոր է վարակի տարածումը զսպելու և խմբերի ներսում վարակի տարածման միտումը նվազեցնելու համար:

4) Գրանցվել է վարակի զանգվածային տարածում` կոնտակտավորների հայտնաբերումը դժվար է, երբ վարակի տարածումն ինտենսիվ բնույթ ունի, բայց պետք է հնարավորինս իրականացնել` կենտրոնանալով կենցաղային շփումների, բուժաշխատողների, բարձր ռիսկայնությամբ փակ հաստատությունների (տուն-ինտերնատներ, երկարատև խնամքի հաստատություններ), և բնակչության խոցելի խմբերում կոնտակտավորների վրա` պահպանելով վարակի ավելի քիչ տարածվածություն ունեցող տարածքներում կոնտակտավորների հայտնաբերման պատրաստվածության բարձր մակարդակ:

14. Երբ արձանագրվում է հիվանդության դեպքերի թվի նվազում, և մասնավորապես, երբ թուլացվում են հանրային առողջապահական և սոցիալ-տնտեսական խիստ միջոցառումները, վարակման դեպքերի և կոնտակտավորների արագ հայտնաբերումը չափազանց կարևոր է` վարակի տարածման ցածր մակարդակը պահպանելու և համաճարակաբանական նոր շղթաներն արագ հայտնաբերելու համար:

 

4. ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

15. COVID-19-ի կասկածելի, հավանական և հաստատված դեպքերի սահմանումները ներկայացված են Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանում (պարբերաբար կարող է փոփոխվել):

16. Հաստատության կողմից, ով իրականացնում է նմուշառումը և թույլտվություն ունի «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգ, ստեղծում է համապատասխան ուղեգիր` ընտրելով թեստավորման ենթակա շահառուների խումբը։

17. Նմուշները տեղափոխվում են (այդ նպատակի համար նախատեսված տրանսպորտային միջոցով) կցագրված լաբորատորիաներ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ հետազոտության և տվյալները, լաբորատոր արդյունքի պատրաստ լինելու դեպքում, տեղադրվում են «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգ:

18. Լաբորատոր հետազոտությունների արդյունքում COVID-19-ի հաստատված դեպքերի վարումն իրականացվում է առողջության առաջնային պահպանման բժշկի, իսկ վերջինիս կոնտակտավորների հայտնաբերումն իրականացվում է հանրային առողջապահական մարմինների կողմից:

19. Կոնտակտավորների հայտնաբերում անհրաժեշտ է իրականացնել բոլոր հաստատված դեպքերի համար, իսկ թեստավորման համապարփակ կարողությունների բացակայության դեպքում` ցանկալի է հավանական դեպքերի համար:

20. Կոնտակտավոր համարվում է ցանկացած անձ, ով COVID-19-ով հիվանդի մոտ ախտանշանները հայտնվելուց 2 օր առաջ ժամանակահատվածից մինչև ախտանշանները հայտնվելուց հետո 14 օրվա ընթացքում ենթարկվել է նրանից վարակվելու վտանգի, մասնավորապես`

1) COVID-19-ով հիվանդից 15 րոպեից ավել մինչև 1 մետր հեռավորության վրա գտնվելով,

2) COVID-19-ով հիվանդի հետ անմիջական ֆիզիկական շփման մեջ գտնվելով,

3) անմիջական խնամք ցուցաբերելով COVID-19-ով հիվանդներին` առանց պատշաճ անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) օգտագործման,

4) այլ եղանակով` տես աղյուսակ 1:

21. Եթե հաստատված դեպքերի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, ապա կոնտակտավոր անձանց վարումը կատարվում է այնպես, ինչպես ախտանշաններ ունեցող հիվանդի դեպքում, իսկ վարակման վտանգի ենթարկվելու ժամանակահատվածը համարվում է հիվանդից նմուշառում կատարելուց առաջ 2 օրից մինչև նմուշառումից հետո 14 օրը:

22. Կոնտակտավոր անձանց հայտնաբերումը` կոնտակտավոր անձանց հայտնաբերելու համար անհրաժեշտ է իրականացնել դեպքերի մանրամասն հետազոտություն և զրուցել COVID-19-ով հիվանդների կամ նրանց խնամողների հետ (ստորև տես հարցաշարի (ժամանակավոր) տարբերակը), մասնավորապես`

1) Հիվանդի ԱԱՀ (անհրաժեշտությոն դեպքում ճշտվում է),

2) Տարիք (օր, ամիս, տարեթիվ, իսկ մինչ 1 տարեկան երեխաների համար` ամսական),

3) Փաստացի բնակության հասցե,

4) Հիվանդը հոսպիտալացված է թե ոչ, ամսաթիվ, հոսպիտալացման վայրը,

5) Պացիենտը`

ա. շփում ունեցե՞լ է COVID-19 հաստատված դեպքի հետ (հնարավորության դեպքում նշել ով է),

բ. շփում ունեցե՞լ է COVID-19 հաստատված դեպքի կոնտակտի հետ (հնարավորության դեպքում նշել ով է),

գ. վերադարձե՞լ է արտերկրից (օդային կամ ցամաքային), եթե այո երբ և որ երկրից: Ինքնաթիռով ժամանման դեպքում հնարավորության դեպքում նշել չվերթի և նստատեղի համար,

դ. աշխատում կամ սովորու՞մ է, եթե այո` ապա նշել վերջին հաճախումը (օր ամիս տարեթիվ),

ե. հիվանդի հետ սերտ շփված անձինք` ընտանեկան օջախ / կազմակերպ օջախ,

զ. դիմե՞լ է որևէ բժշկական հաստատություն` բուժօգնության կամ միջամտության համար,

է. արդյո՞ք պացիենտի կոնտակտավորների շրջանում կան այնպիսինները, ովքեր աշխատում են օրինակ` սպասարկման ոլորտում (բանկ, վարսավիրանոց, փոստային բաժանմունքներ, խանութներ և այլն), բժշկական հաստատություններում, պետական կառույցներում, արտադրամասերում և այլն,

ը. վարակի աղբյուրը համարու՞մ է աշխատանքի վայրը, քանի որ աշխատավայրում շփվել է հաստատված հիվանդի/ների հետ,

թ. վարակի աղբյուրը համարու՞մ է ընտանեկան օջախը,

ժ. մասնակցե՞լ է որևէ միջոցառման, մասնավորապես` տոնական և հիշատակի (հարսանիք, թաղում և այլն), ինչպես նաև կրոնական տոների և ծիսակատարությունների,

ժա. օգտվու՞մ է հանրային տրանսպորտից, եթե այո` արդյո՞ք կրում է անհատական պաշտպանիչ միջոցներ,

ժբ. օգտվու՞մ է խանութներից, եթե այո` արդյո՞ք կրում է անհատական պաշտպանիչ միջոցներ:

6) Պացիենտը`

ա. եղել է ինքնամեկուսացված,

բ. տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով` տանից

գ. դիմել է ինքնակամ:

7) Եթե տվյալ տարածքում, կազմակերպությունում, բնակավայրում արձանագրված են եղել հաստատված դեպքեր, ապա տրվում են հուշող հարցեր հաստատված դեպքի հետ կապը պարզելու համար:

23. Աղյուսակ 1-ում ներկայացված են օրինակներ տարբեր իրավիճակներում կոնտակտավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

Աղյուսակ 1.

 

Տարբեր իրավիճակներում կոնտակտավոր անձանց հայտնաբերման օրինակներ

 

Իրավիճակը Տվյալ իրավիճակին հատուկ վարակման վտանգի ենթարկվելու տեսակը Կոնտակտավորներին հայտնաբերելու եղանակները
Կոնտակտավոր անձինք հայտնի են / հնարավոր է հայտնաբերել
Ընտանեկան և համայնքային /
սոցիալական շփումներ
1) Անմիջական շփում վարակակրի հետ մինչև 1 մետր հեռավորության վրա և ավելի քան 15 րոպե տևողությամբ
2) Անմիջական ֆիզիկական շփում COVID-19-ով հիվանդի հետ
3) Անմիջական խնամքի տրամադրում COVID-19-ով հիվանդին` տնային պայմաններում, առանց պատշաճ ԱՊՄ-ի
4) Ընտանիքում ապրող ցանկացած անձ
1) Ուղիղ հարցում COVID-19-ով հիվանդի և (կամ) նրան խնամողի (խնամողների) հետ: Սա կարելի է իրականացնել անձամբ այցելելով կամ հեռախոսով
Փակ հաստատություններ, ինչպիսիք են երկարաժամկետ բնակության համար նախատեսված հաստատությունները և բարձր ռիսկայնության այլ համատեղ բնակության/ փակ հաստատությունները, քրեակատարողական հիմնարկներ, ապաստարաններ 1) Անմիջական շփում վարակակրի հետ մինչև 1 մետր հեռավորության վրա և ավելի քան 15 րոպե տևողությամբ
2) Անմիջական ֆիզիկական շփում COVID-19-ով հիվանդի հետ
3) Անմիջական խնամքի տրամադրում COVID-19-ով հիվանդին` տնային պայմաններում, առանց պատշաճ ԱՊՄ-ի
4) Սենյակի, ուտելիքի կամ այլ տարածքի համատեղ օգտագործում հաստատված հիվանդի հետ
5) Այն դեպքում, երբ դժվար է գնահատել վարակման վտանգի ենթարկվելու հետ կապված հանգամանքները, կարելի է օգտվել ավելի լայն սահմանումից` ապահովելով, որ տվյալ հաստատության բոլոր բնակիչների, հատկապես բարձր ռիսկի խմբում գտնվողների, և աշխատակազմի անդամների նկատմամբ իրականացվի հսկողություն և սկրինինգ
2) Ուղիղ հարցում COVID-19-ով հիվանդի և (կամ) նրան խնամողի հետ
3) Բնակիչների, այցելուների և տվյալ ժամանակահատվածում աշխատած բոլոր աշխատողների ցանկը
4) Հարցում հաստատության համակարգողի կամ ղեկավարի հետ
Սա կարելի է իրականացնել անձամբ այցելելով կամ հեռախոսով
Իրավիճակը Տվյալ իրավիճակին հատուկ վարակման վտանգի ենթարկվելու տեսակը Կոնտակտավորներին հայտնաբերելու եղանակները
Հանգամանքները հայտնի են, իսկ կոնտակտավոր անձինք` ոչ
Առողջապահական հաստատություններ 1) Բուժաշխատողներ - COVID-19-ով հիվանդի հետ անմիջական շփման մեջ գտնվող ցանկացած բուժաշխատող, որը չի հետևել ԱՊՄ կրելու խիստ պահանջներին
2) Հոսպիտալացման ընթացքում վարակված կոնտակտավորներ` ցանկացած պացիենտ, որը գտնվում է COVID-19-ով հիվանդի հետ միևնույն հիվանդասենյակում կամ օգտվում է միևնույն սանհանգույցից, տվյալ պացիենտի այցելուները կամ նույն հիվանդասենյակում գտնվող այլ պացիենտներ, ինչպես նաև այլ անձինք` ելնելով ռիսկերի գնահատումից
3) Արտահիվանդանոցային այցելությունների ընթացքում վարակված կոնտակտավորներ` սպասասրահում կամ դրան համարժեք փակ միջավայրում COVID-19-ով հիվանդի հետ միևնույն ժամանակ գտնվող ցանկացած անձ համարվում է կոնտակտավոր
4) Հիվանդանոցի ցանկացած մասում COVID-19-ով հիվանդի հետ ավելի քան 15 րոպե տևողությամբ մինչև 1 մետր հեռավորության վրա գտնվող ցանկացած անձ
1) Հայտնաբերել այն բոլոր աշխատակիցներին, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել COVID-19-ով հիվանդի հետ կամ որոնք հավանական է, որ առանց ԱՊՄ-ի և առանց անմիջական շփման ավելի քան 15 րոպե գտնվել են COVID-19-ով հիվանդից 1 մետր հեռավորության վրա (օրինակ` քահանան)
2) Վերանայել COVID-19-ով հիվանդի հետ միևնույն հիվանդասենյակում գտնվող կամ միևնույն սանհանգույցից օգտվող պացիենտների ցանկը
3) Կազմել տվյալ հիվանդին այցելած անձանց կամ տվյալ ժամանակահատվածում միևնույն հիվանդասենյակում գտնվող այլ պացիենտի այցելած անձանց ցանկը
4) Կատարել տեղում ռիսկերի գնահատում` պարզելու` արդյոք կան վարակակրի հետ շփման այլ հնարավոր հանգամանքներ, օրինակ` ընդհանուր ճաշարանից օգտվելը
Հասարակական տրանսպորտ կամ ուղևորություն միևնույն տրանսպորտային միջոցով 1) COVID-19-ով հիվանդի հետ մինչև 1 մետր հեռավորության վրա ավելի քան 15 րոպե գտնված ցանկացած անձ
2) Անմիջական ֆիզիկական շփում COVID-19-ով հիվանդի հետ
3) Ցանկացած անձ, որը ճամփորդել է COVID-19-ով հիվանդից մինչև երկու շարք հեռավորության վրա գտնվող նստարանին ավելի քան 15 րոպե, և անձնակազմի ցանկացած անդամ, որը COVID-19-ով հիվանդի հետ գտնվել է անմիջական շփման մեջ (օրինակ` գնացքի կամ ինքնաթիռի անձնակազմը)
1) Որպես կանոն, կոնտակտավորների հայտնաբերումը հնարավոր է միայն անվանական տոմսերի դեպքում
2) Հարկավոր է կապ հաստատել ավիաընկերությունների / տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ` ուղևորների տվյալներն ու թռիչքացանկերը ձեռք բերելու համար
3) Հասարակական տրանսպորտի կամ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի դեպքում, երբ չկան ուղևորների ցանկեր կամ անվանական տոմսեր, հարկավոր է հայտարարություն տարածել ԶԼՄ-ներով` խնդրելով ուղևորներին անձամբ ներկայանալ: Հայտարարության մեջ պետք է նշել ճանապարհորդության ամսաթիվը, ժամը, նստելու և իջնելու կանգառները, միջանկյալ կանգառները` խնդրելով մարդկանց ներկայանալ որպես հավանական կոնտակտավոր անձինք
Այլ հստակ սահմանված հանգամանքներ կամ հավաքույթներ (աշխատավայրեր, դպրոցներ, մասնավոր միջոցառումներ) 1) COVID-19-ով հիվանդի հետ մինչև 1 մետր հեռավորության վրա ավելի քան 15 րոպե գտնված ցանկացած անձ
2) Անմիջական ֆիզիկական շփում COVID-19-ով հիվանդի հետ
3) Այն դեպքում, երբ դժվար է գնահատել հանգամանքները, տեղում ռիսկերի գնահատման շրջանակում ցանկացած անձ, որը COVID-19-ով հիվանդի հետ գտնվել է միևնույն փակ միջավայրում, կարող է համարվել կոնտակտավոր անձ
1) Տեղում կատարել ռիսկերի գնահատում և համագործակցել կազմակերպիչների / ղեկավարների հետ` հավանական կոնտակտավորներին ակտիվ կամ պասիվ կերպով ծանուցելու գործում (օրինակ` հավանական մասնակիցների շրջանում նախազգուշական-տեղեկատվական հաղորդագրություններ տարածելու միջոցով)
2) Կապ հաստատել միջոցառումների պատասխանատու անձանց, օրինակ` կրոնական առաջնորդների հետ, և բարձրացնել նրանց իրազեկությունը (նախազգուշական-տեղեկատվական բնույթի) վարակի հավանական տարածման մասին
3) Մասնավոր միջոցառումների դեպքում որպես հիմք ընդունել հյուրերի գրանցման և նախնական ամրագրման ցանկերը
4) Անհրաժեշտության դեպքում տարածել մամուլի հաղորդագրություն` նշելով միջոցառման օրն ու ժամը և խնդրելով միջոցառման մասնակիցներին ներկայանալ որպես հավանական կոնտակտավոր անձինք

 

24. Կոնտակտավոր անձանց տեղեկացումը` այս նպատակի համար կազմվում է այն անձանց ցանկը, ովքեր շփման մեջ են եղել COVID-19-ով հիվանդի հետ: Յուրաքանչյուր կոնտակտավորի հետ կապ է հաստատվում հեռախոսով կամ անձամբ ներկայանալով և պարզվում` արդյո՞ք նրանք համապատասխանում են «կոնտակտավոր լինելու պայմանին» (դեպքի սահմանում) և արդյո՞ք կա հսկողության անհրաժեշտություն: Յուրաքանչյուր անձի, ով հաստատվում է որպես կոնտակտավոր, տրամադրվում է ներքոհիշյալ տեղեկատվությունը.

1) կոնտակտավորների հայտնաբերման գործընթացն ու դրա հիմնավորումը և տեղեկություններ կարանտինի կամ ինքնամեկուսացման մասին,

2) ըստ անհրաժեշտության` կարանտինային ռեժիմի անցկացման վայրը և ցուցաբերվող խնամքը,

3) ի՞նչ ախտանշանների պետք է ուշադրություն դարձնել հսկողության ընթացքում. ցանկացած ախտանշան, մասնավորպես` տենդ (ջերմաչափմամբ կամ տենդի զգացողություն կամ դող) կամ նշվածներից առնվազն մեկը` ցավ կոկորդում, հազ, քթահոսություն կամ քթի խոռոչների խցանում, դժվարացած շնչառություն կամ հևոց, մկանային ցավ, համի կամ հոտի զգացողության կորուստ, կամ փորլուծություն,

4) ի՞նչ միջոցներ ձեռնարկել ինքնազգացողությունը վատանալու դեպքում, այդ թվում` ու՞մ տեղեկացնել, ինչպե՞ս ինքնամեկուսանալ և նախազգուշական ի՞նչ միջոցներ ձեռնարկել (շնչառական և ձեռքերի հիգիենա) և ուղեգրման ի՞նչ մեխանիզմներ են գործում թեստավորման և բուժման համար,

5) տվյալների պաշտպանության մասին, այդ թվում` տեղեկություններ այն մասին, ինչպես են օգտագործվելու, մշակվելու և պահվելու նրանց անձնական տվյալները,

6) կոնտակտավոր անձի բարձրացրած ցանկացած այլ հարցի կամ մտահոգության պարզաբանում,

7) տեղեկությունները ցանկալի է տրամադրել հեռախոսով կամ անձամբ ներկայանալով, չնայած ուղիղ կապ հաստատելու անհնարինության դեպքում կարելի է դիտարկել այլընտրանքային մոտեցումներ, ինչպիսիք են` տեքստային հաղորդագրությունները կամ էլեկտրոնային նամակները:

25. Կոնտակտավոր անձանց ամենօրյա վարումը և հսկողությունն իրականացվում է հետևյալ կերպ`

1) կարանտին` վարակի օջախները տեղայնացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող, կարանտինային գոտի մուտքը և ելքը սահմանափակող ռեժիմ է, որը հայտարարվում է որոշակի տարածքի նկատմամբ, որոշակի ժամանակահատվածով։ Կարանտինը տարբերվում է մեկուսացումից, որը հիվանդ կամ վարակված անձանց առանձնացումն է շրջապատից` վարակի կամ ախտահարման տարածումը կանխելու նպատակով: Վարակելիության շրջանում վարակիչ հիվանդություն ունեցող անհատների հետ շփման մեջ գտնված առողջ անձանց գործողությունների սահմանափակում` վարակի առկայության դեպքում գաղտնի շրջանում վերջինիս փոխանցումը կանխելու նպատակով,

2) ամենօրյա հսկողություն` կանոնավոր հաղորդակցություն հանրային առողջապահական մարմինների և այն կոնտակտավոր անձանց միջև, որոնց նկատմամբ կատարվում է հսկողություն` հիվանդության ցանկացած նշանի ի հայտ գալը գրանցելու համար: Ամենօրյա հսկողության տարբերակներից են.

ա. անմիջական հսկողություն կոնտակտավորների հայտնաբերման մեջ ներգրավված մասնագետների կողմից` հավանական նշանների ու ախտանշանների հսկողություն հեռախոսով կամ անձամբ այցելելու միջոցով: Այցելության դեպքում հետազոտություն իրականացնող մասնագետները պահպանում են նախազգուշական ստանդարտ կանոնները և ֆիզիկական հեռավորություն,

բ. հաղորդում կոնտակտավոր անձի կողմից, երբ կոնտակտավորը հսկողությունն իրականացնում է անձամբ և նշանների ու ախտանշանների մասին հաղորդում համապատասխան կազմակերպություններին: Կոնտակտավոր անձինք տվյալները հաղորդում են ամեն օր` նույնիսկ նշանների կամ ախտանշանների բացակայության դեպքում (զրոյական հաղորդում):

գ. հանրային առողջապահական մարմինների ներկայացուցիչները յուրաքանչյուր կոնտակտավոր անձից նշանների ու ախտանշանների մասին տեղեկություններ հավաքում` ամենօրյա կտրվածքով: Բոլոր հնարավոր դեպքերում պետք է օգտվել տվյալների գրանցման էլեկտրոնային գործիքներից (տե՛ս «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժինը): Աղյուսակ 2-ում ներկայացված են նվազագույն տեղեկությունները, որոնք պետք է հավաքագրվեն կոնտակտավորների հետ աշխատելիս:

 

Աղյուսակ 2.

 

Հիմնական տեղեկություններ կոնտակտավորների հայտնաբերման

 

Տեղեկության տեսակը Անհրաժեշտ նվազագույն տվյալները
Կոնտակտավոր անձի նույնականացում
(լրացվում է մեկ անգամ` կոնտակտավորի հետազոտության ընթացքում` հանրային առողջապահական մարմնի մասնագետի կողմից)
1) Կոնտակտավորի (եզակի) նույնականացման համարը
2) Վարակի աղբյուրի (վարակված անձի) նույնականացման համարը կամ միջոցառման նույնականացման համարը
3) Անունը, ազգանունը
4) Հասցեն (և աշխարհագրական տեղորոշումը, եթե հնարավոր է)
5) Հեռախոսահամարը և (կամ) այլ կոնտակտային տվյալներ
6) Լրացուցիչ կոնտակտային տվյալներ (կարևոր է հեռահաղորդակցության ցածր որակ ունեցող տեղանքների պարագայում)
Ժողովրդագրական տվյալներ
(լրացվում է մեկ անգամ` կոնտակտավորի հետազոտության ընթացքում` հանրային առողջապահական մարմնի մասնագետի կողմից)
1) Ծննդյան տարեթիվը (կամ տարիքը, եթե ծննդյան տարեթիվը հայտնի չէ)
2) Սեռը
3) Զբաղմունքը (բուժաշխատողներին, տրանսպորտային ոլորտի աշխատողներին, ռիսկի խմբի այլ մասնագիտությամբ աշխատողներին առանձնացնելու համար)
4) Կապը վարակի աղբյուրի հետ
5) Լեզուն (բնակչության էթնիկ խմբերով բնակեցված տարածքներում)
Շփման տեսակ
(լրացվում է մեկ անգամ` կոնտակտավորի հետազոտության ընթացքում` հանրային առողջապահական մարմնի մասնագետի կողմից)
1) Շփման տեսակը (տնային տնտեսություն, աշխատավայր, համայնք, բուժհաստատություն, այլ)
2) COVID-19-ով հիվանդի հետ վերջին շփման ամսաթիվը
3) Շփման տևողությունը և հաճախականությունը (կարելի է օգտագործել կոնտակտավորներին ըստ վարակման բարձր կամ ցածր ռիսկի խմբում լինելը դասակարգելու համար, երբ ռեսուրսները խիստ սահմանափակ են բոլոր կոնտակտավորներին հայտնաբերելու համար)
4) Կոնտակտավորի խոցելիությունը որոշող գործոններ
Նշանների և ախտանշանների ամենօրյա հսկողություն (լրացվում է ամեն օր կոնտակտավորի հետազոտության ընթացքում` հանրային առողջապահական մարմնի մասնագետի կողմից) 1) Տենդ (զգացողությամբ կամ ջերմաչափմամբ, և հաղորդվել է անձամբ կամ արտաքին հսկողություն իրականացնողի կողմից)
2) Այլ նշաններ և ախտանշաններ` ցավ կոկորդում, հազ, քթահոսություն կամ քթի խոռոչների խցանում, հևոց կամ դժվարացած շնչառություն, մկանային ցավ, համի կամ հոտի զգացողության կորուստ, կամ փորլուծություն
Բացակայություն կամ հսկողություն իրականացնելու անհնարինություն 1) Ամենօրյա կտրվածքով նշանների ու ախտանշանների մասին չհաղորդելու պատճառները (կոնտակտավոր անձը հասանելի չէ, փոխել է բնակության վայրը, կամ հնարավոր չէ նրա հետ կապ հաստատել)
2) Նոր հասցեն (եթե հայտնի է)
Ձեռնարկվելիք միջոցներ` ախտանշանները հայտնվելու դեպքում
(լրացվում է մեկ անգամ)
1) Ախտանշանները հայտնվելու ամսաթիվը
2) Ուղեգրման չափանիշները (խոցելիության գործոնների կլինիկական դրսևորումների ծանրության և առկայության հիման վրա)
3) Կոնտակտավորի գտնվելու վայրը (ինքնամեկուսացում տանը, ինքնամեկուսացում այլ վայրում, հիվանդանոց)
4) Նմուշառման ամսաթիվը, եթե կատարվել է նմուշառում

 

26. Եթե հնարավոր չէ կապ հաստատել կոնտակտավոր անձի հետ, հանրային առողջապահական մարմինների ներկայացուցիչները կապ են հաստատում վերջինիս բարեկամների ու ընկերների հետ կամ փնտրում գտնելու այլ եղանակներ: Եթե կոնտակտավոր անձը տեղափոխվում է բնակության մեկ այլ վայր նույն սպասարկման տարածքում, հանրային առողջապահական մարմինը շարունակում է հսկողությունը նոր հասցեում: Եթե կոնտակտավորը տեղափոխվում է մեկ այլ սպասարկման տարածք, ապա դրա մասին տեղեկացվում է հանրային առողջապահական մարմինը` շարունակական հսկողությունն ապահովելու համար:

27. Եթե կոնտակտավորի մոտ ի հայտ են գալիս ախտանշաններ, վերջինս ինքնամեկուսանում է և հետևում տվյալ սպասարկման տարածքում թեստավորման և բուժման ուղեգրման սահմանված կարգին:

28. Հսկողության փուլն ավարտվում է COVID-19-ով հիվանդի հետ կոնտակտավոր անձի վերջին շփումից 14 օր հետո կամ եթե կոնտակտավոր անձը հիվանդանում է COVID-19-ով:

29. Այն դեպքում, երբ կոնտակտավորը գտնվում է սերտ հարևանությամբ, օրինակ` ապրում են նույն տնային տնտեսությունում, և նրանցից մեկը հիվանդանում է COVID-19-ով, սահմանվում է 14-օրյա հսկողության նոր ժամանակահատված` սկսած նոր դեպքի հետ վերջին շփման պահից:

30. Հայտանբերված կոնտակտավորների անվանացանկերը կազմվում է հանրային առողջապահական մարմինների կողմից, որոնք ներբեռնվում են «ԱՐՄԵԴ» առողջապահական էլեկտրոնային միասնական համակարգ:

31. Հատուկ խմբերն են`

1) բուժաշխատողներ` COVID-19-ով հիվանդներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժաշխատողների հավանական վարակվածության դեպքում պետք է կատարել վարակվածության ռիսկի մանրամասն գնահատում` վարակված դեպքի հետ շփման տեսակը և հավանական վարակվելու ժամանակ ԱՊՄ-ից օգտվելու եղանակը գնահատելու համար: Վարակման վտանգի ենթարկված այն բուժաշխատողները, ովքեր վարակման վտանգի ենթարկվելու պահին չեն ունեցել համապատասխան ԱՊՄ (ըստ կոնտակտավորի սահմանման), պետք է ժամանակավորապես հեռացվեն աշխատանքային պարտականությունների կատարումից, անցնեն կարանտինային ռեժիմի և անձամբ կատարեն հսկողություն` վարակման վտանգի ենթարկվելու վերջին դեպքից հետո 14 օր ժամկետով: Այն բուժաշխատողները, որոնք շփվել են COVID-19-ով հիվանդի հետ, սակայն գնահատման համաձայն վարակման վտանգի ենթարկվելու պահին կրել են համապատասխան ԱՊՄ, կարող են շարունակել իրենց աշխատանքային պարտականությունների կատարումը: Բուժաշխատողները պետք է հիվանդության ցանկացած նշան նկատելու մասին ամենօրյա կտրվածքով հաղորդեն իրենց աշխատավայրում COVID-19-ի հարցերով համակարգողին: Բժշկական հաստատությունից դուրս COVID-19-ով հիվանդի հետ շփված բուժաշխատողները պետք է հետևեն հսկողության նույն կանոններին ու սկզբունքներին, ինչ կոնտակտավոր անձինք համայնքներում:

2) բնակչության այլ խմբեր, կոնտակտավորների հայտնաբերման գործընթացը կարող է հարմարեցվել սահմանափակ մարդկային ռեսուրսներ ու տեխնոլոգիական հնարավորություններ ունեցող, այդ թվում` ծանր տնտեսական պայմաններում գտնվող տարածքների համար. նման դեպքերում կարելի է կենտրոնանալ միայն բարձր ռիսկի կոնտակտավորների և այն տարածքների հսկողության վրա, որտեղ վարակի տարածումը զանգվածային բնույթ չի կրում: Սահմանափակ ռեսուրսների պայմաններում կոնտակտավորների շրջանում վարակի հսկողության նպատակով պետք է նաև ապահովել նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով` օճառով ու մաքուր ջրով:

32. Տվյալների մշակումն և վերլուծությունը ենթադրում է`

1) տվյալների հաղորդումը այն է, երբ հանրային առողջապահական մարմինը հավաքում է յուրաքանչյուր կոնտակտավորի մասին, պետք է մուտքագրել տվյալների շտեմարան/բազա, այդ թվում` վարակի աղբյուրի հետ ունեցած կապը և կարգավիճակը` ըստ հսկողության արդյունքում ձեռք բերված տեղեկությունների: Տվյալները թարմացվում են ամենօրյա հսկողության արդյունքում ստացված տվյալներով կամ ինքնահսկողության տվյալներով, որոնք ուղարկում են անմիջապես կոնտակտավոր անձինք: Երբ կոնտակտավորը հիվանդանում է, նրա կարգավիճակի փոփոխությունը կատարվում է սահմանված կարգով (այսինքն` վերջինս դիտարկվում է որպես հիվանդ և հետագա ընթացքն իրականացվում է սահմանված կարգով): Կոնտանատավորների մասին տվյալները նաև մուտքագրվում են «ԱՐՄԵԴ» առողջապահական միասնական էլեկտրոնային համակարգ:

2) տվյալների վերլուծությունն ամենօրյա տվյալների ամփոփումն է: Աղյուսակ 3-ում ներկայացված են օրինակներ. կախված կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի առանձնահատկություններից` լրացուցիչ ցուցանիշների անհրաժեշտություն կարող է լինել:

 

Աղյուսակ 3.

 

Ամենօրյա հսկողության ցուցանիշներ

 

Ցուցանիշ Սահմանում Կիրառում
Հայտնաբերված կոնտակտավորների համամասնությունը Հայտնաբերված կոնտակտավորների թիվը / հսկողության ենթակա կոնտակտավորների թիվը (դասակարգված ըստ աշխարհագրական շրջանի, շփման տեսակի, կոնտակտավորների հայտնաբերման մասնագետի) 1) Հսկել սպասարկման ծածկույթը
2) Հայտնաբերել վատ ծածկույթ ապահովող շրջանները
3) Բացահայտել կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի ցածր արդյունավետության դեպքերը
Հետագա հսկողությունից դուրս մնացած կոնտակտավորների համամասնությունը
(պայմանականորեն այդպիսիք սահմանվում են նրանք, որոնց հետ 2 օրից ավել չի հաջողվել կապ հաստատել)
Այն կոնտակտավորների թիվը, որոնց հետ ավելի քան 2 հաջորդական օր չի հաջողվել կապ հաստատել / հսկողության ենթակա կոնտակտավորների թիվը (դասակարգված ըստ աշխարհագրական շրջանի, շփման տեսակի) 1) Հայտնաբերել շարունակ վատ ծածկույթ ապահովող և վարակի տարածման բարձր ռիսկ ունեցող շրջանները
2) Առանձնացնել այն կոնտակտավորներին, որոնց գտնվելու վայրը պետք է պարզել (ռեսուրսների առկայության դեպքում)
Կոնտակտավորների շրջանում հիվանդության կասկածով դեպքերի համամասնությունը Վարակման կասկածով նոր դեպքերի թիվը / հսկողության ենթակա կոնտակտավորների թիվը Հսկել կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի որակը (կոնտակտավորների շրջանում հիվանդության կասկածով դեպքերի բացակայությունը ենթադրում է, որ հսկողությունը խստորեն չի կատարվել)
Կոնտակտավորների շրջանում հիվանդության հաստատված դեպքերի համամասնությունը Վարակի հաստատված նոր դեպքերի թիվը / հսկողության ենթակա կոնտակտավորների թիվը Հետևել վարակի բռնկման շարժընթացին
Կոնտակտավորների շրջանում նոր դեպքերի համամասնությունը Կոնտակտավորների շրջանում նոր հաստատված դեպքերի թիվը / նոր հաստատված դեպքերի թիվը Հետևել կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի որակին և լրիվությանը
Ախտանշանների հայտնվելուց մինչև հիվանդության հաստատումն ընկած ժամանակահատվածը Կոնտակտավորի մոտ ախտանշանները հայտնվելուց մինչև նրա մեկուսացման/ հաստատման պահն ընկած ժամերի/ օրերի թիվը Հետևել կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի արդյունավետությանը` դեպքերի արագ բացահայտման տեսանկյունից
Նոր դեպքերի համամասնություն, որոնք հաղորդվել են նմուշառումից 24 ժամվա ընթացքում 24 ժամվա ընթացում զեկուցված նոր դեպքր թիվ, /զեկուցված ընդհանուր նոր դեպքերի թիվ Ապահովում է կոնտակտավորների հայտնաբերման արագությունը
Խաչաձև ստուգում
Դեպքի հաղորդումից հետո 24 ժամվա ընթացքում հարցում անցած և մեկուսացված դեպքերի համամասնություն Դեպքի հաղորդումից հետո 24 ժամվա ընթացքում հարցում անցած և մեկուսացված և/կամ ինքնամեկուսացված դեպքերի թիվ /Հաղորդված ընդհանուր դեպքերի թիվ Ապահովում է կոնտակտավորների հայտնաբերման արագությունը
Խաչաձև ստուգում
Կոնտակտավորների համամասնություն, որոնք բացահայտվել և ենթարկվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման 24 ժամվա ընթացքում Կոնտակտավորների թիվը, որոնք բացահայտվել և ենթարկվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման 24 ժամվա ընթացքում/ Կոնտակտավորնեի ընդհանուր թիվը, որոնք բացահայտվել և ենթարկվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման Ապահովում է կոնտակտավորների հայտնաբերման արագությունը
Խաչաձև ստուգում
Նոր դեպքերի նվազագույնը 80% իրենց կոնտակտավորների հետ միասին բացահայտվել և ենթարկվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման 72 ժամվա ընթացում 72 ժամվա ընթացքում բացահայտված և մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման ենթարկվածների թիվ /Բացահայտված և մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման ենթարկվածների թիվ Ցույց է տալիս կոնտակտավորների հայտնաբերման ներուժը, որը բավարար է համապատասխան դեպքերի և իրենց կոնտակտավորների բացահատման համար
Կոնտակտավորների 80% մշտադիտարկվել է 14 օրվա ընթացքում Կոնտակտավորների թիվ, որոնց մշտադիտարկել են 14 օրվա ընթացքում / Մշտադիտարկման ենթարկված կոնտակտավորների թիվ Հետևել կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի որակին և լրիվությանը

Մեկ դեպքի կոնտակտավորների միջին թվից ռիսկային խմբեր, %

Միջին թիվ /1 դեպք, արտահայտված %-ներով

Թույլ է տալիս գնահատել իրավիճակի ռիսկայնությունը

 

33. Շփման շրջանակը պարզելու օրինակներ համայնքում և բժշկական հաստատությունում.

Նկար

 

 

5. ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

 

34. Կոնտակտավորների հայտնաբերման համար մարդկային ռեսուրսների անհրաժեշտության գնահատումը կախված է մի շարք գործոններից, այդ թվում` հայտնաբերման ենթակա կոնտակտավոր անձանց մոտավոր թվից, վարակի տարածումից տուժած համայնքներ հասնելու համար ֆիզիկական ու տեխնոլոգիական հնարավորություններից, մշակութային ու սոցիալ-քաղաքական առանձնահատկություններից, անվտանգության հետ կապված նկատառումներից և կոնտակտավորների հայտնաբերման եղանակներից, օրինակ` ինքնահսկում ու տվյալների հաղորդում: Հանրային առողջապահական մարմինները տեղում իրականացնում են գնահատում և կոնտակտավորների հայտնաբերման համար պլանավորում մարդկային ռեսուրսների համապատասխան ծավալ:

35. Կարևոր է հնարավորինս վաղ հավաքագրել և նախապատրաստել կոնտակտավորների հայտնաբերման բավականին մեծ թվով մասնագետների` նախքան վարակի տարածումը կամ տարածման վաղ շրջանում:

36. Անհրաժեշտ է մշակել կոնտակտավորների հայտնաբերման գործընթացում ներգրավված աշխատակիցների մասնագիտական նկարագիր, ինչը հետագայում կարող է օգնել մարդկային ռեսուրսների կամ կադրային ներուժի ավելացման գործում: Լավագույն դեպքում կոնտակտավորների հայտնաբերման գործընթացում ներգրավված մասնագետները հավաքագրվում են իրենց իսկ համայնքներից, ունեն մասնագիտական և հաղորդակցման համապատասխան հմտություններ, ծանոթ են միջավայրի ու մշակութային առանձնահատկություններին, հրահանգավորված և վերապատրաստված են COVID-19-ի տարածման, կանխարգելման ու պայքարի միջոցառումների, հիվանդության նշանների ու ախտանշանների հսկողության, ինչպես նաև հանրային առողջության համաճարակաբանական հսկողության ու կարանտինի սահմանման հետ կապված էթիկական հարցերի շուրջ:

37. Անհրաժեշտության դեպքում կարելի է ներգրավել մասնագետների տարբեր հաստատություններից` ներառյալ տեղական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիական հասարակական կազմակերպություններից, ԲՈՒՀ-երի ուսանողներից, համայնքի կամավորներից և այլն: Կոնտակտավորների հայտնաբերման խմբերից յուրաքանչյուրին կցվում է ղեկավար, ով զբաղվում է նյութատեխնիկական ապահովման ու աջակցության, խնդիրների լուծման և աշխատանքի որակի հսկողության հարցերով:

38. Եթե զրույցը վարվում է ոչ հեռախոսով, ապա բոլոր մասնագետներն ապահովվում են ԱՊՄ-ներով` պահպանելով անվտանգության կանոնները: Հարցազրույցները վարվում են լավ օդափոխվող տարածքներում կամ դրսում:

39. Կոնտակտավորների հայտնաբերման համար կարող է անհրաժեշտություն առաջանալ վարչական, նյութական և այլ նյութատեխնիկական աջակցության, ինչպիսիք են վկայական` աշխատավայրի, տրանսպորտային միջոցներ, տեղեկությունների գրանցման էլեկտրոնային կամ թղթային կրիչներ, բջջային հեռախոսներ և հեռախոսի հետվճարային քարտեր: Աշխատակիցներին պետք է ապահովել նաև համապատասխան դիմակներով, ձեռքերի ախտահանիչ նյութերով:

 

6. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

 

i

40. Անձնական տվյալների հետ աշխատելիս հիմք են ընդունվում «Անձնական տվյալների պաշտպանության» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

41. Էլեկտրոնային գործիքներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները էական նշանակություն չունեն կոնտակտավորների հայտնաբերման համար, սակայն կարող են գործընթացը դարձնել ավելի արդյունավետ և հեշտացնել դրա մեծածավալ իրականացումը: Գոյություն ունեն այլ գործիքներ` կոնտակտավորների կողմից ախտանշանների մասին ինքնուրույն հաղորդելու համար, ինչպես նաև այնպիսի հավելվածներ, որոնց միջոցով կարելի է հետևել մարդկանց տեղաշարժին և որոնք թույլ են տալիս գնահատել այլ մարդկանցից վարակվելու կամ վարակը տարածելու հավանականությունը:

42. Կոնտակտավորների հայտնաբերման գործողությունների բոլոր մակարդակներում, կոնտակտավորների հայտնաբերման վերաբերյալ հրահանգավորման բոլոր միջոցառումների և նույնիսկ կոնտակտավորների հայտնաբերման գործիքների մշակման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հանրային առողջապահական տեղեկությունների, տվյալների պաշտպանության ու տվյալների գաղտնիության ապահովման էթիկական կողմին, մասնավորապես.

1) պետք է ձեռնարկել միջոցներ, որոնք կերաշխավորեն անձնական կյանքի անձեռնմխելիությունը և անձնական տվյալների պաշտպանությունը։

2) կոնտակտավորների հայտնաբերման գործում ներգրավված յուրաքանչյուր ոք պետք է պահպանի անձնական տեղեկությունների հետ աշխատելու էթիկական սկզբունքները` կոնտակտավորների հայտնաբերման գործընթացի ողջ ընթացքում:

3) կոնտակտավորների անձնական տվյալների հետ աշխատելու, դրանք պահպանելու և օգտագործելու կարգը պետք է լինի պարզ ու թափանցիկ: Սա կարևոր է բնակչության աջակցությունն ու ներգրավվածությունն ապահովելու, ինչպես նաև թյուրըմբռնումներից խուսափելու համար, որոնք կարող են վտանգել կոնտակտավորների հայտնաբերման ծրագրերի արդյունավետությունը:

4) կոնտակտավորների հայտնաբերման համար օգտագործվող թվային միջոցները հարկավոր է գնահատել նախքան օգտագործելը` անձնական տվյալների պաշտպանությունն ազգային կանոնակարգերին համապատասխանությունը երաշխավորելու համար:

 

pin
Առողջապահության նախարարություն
27.07.2020
N 2450-Լ
Հրաման