11.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 243-Ա
11 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1820-Ա, N 1821-Ա, N 1822-Ա, 2020 թվականի հուլիսի 17-ի N 1878-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 7-8-ին և 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Սեդա Հովհաննիսյան» Ա/Ձ` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 16 շենք բն. 31.
2) «ԳԷԳ» ՍՊԸ` ք. Երևան, Շինարարների փողոց 15/12.
3) «Հովհաննես Ղազարյան» Ա/Ձ` ք. Երևան, Սեբաստիա 8/6.
4) «Գոռ Համբարձումյան» Ա/Ձ` ք. Երևան, Շինարարների փողոց 15/11.
5) «Վլադիմիր Միրանյան» Ա/Ձ` ք. Երևան, Միքայելյան 18:
2. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) կողմից անձանց ընդունելությունը.
1) «Արգամ Քարամյան» Ա/Ձ` Սևանի գրողների միության հանգստյան տուն.
2) «Գրիգ Տուր-1» ՍՊԸ` Սևանի թերակղզի.
3) «Համամ» ՍՊԸ` Սևան, Երևանյան խճուղի 88.
4) «Գոհար Միրաքյան» Ս/Ձ` ք. Սևան, «Ծովորորի» հանրային լողափի հարևանությամբ.
5) «Ռոման Դավթյան» Ա/Ձ` Սևանի թերակղզու հարևանությամբ.
6) «Մեր Սիր» ՍՊԸ` Սևանի թերակղզի.
7) «Մերպո» ՍՊԸ` Սևան-Դիլիջան 7-րդ կիլոմետր.
8) «Էդգար և Խորեն» ՍՊԸ` Երևանյան խճուղի 67:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
4. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-2րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
11.08.2020 թ.