Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

11.08.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 244-Ա

 

11 օգոստոսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 7-ի N 1195-Ա, N 1197-Ա և N 1205-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) Ա/Ձ «Իրինա Կյուրղենյան», Արագածոտնի մարզ, գ.Նոր Եդեսիա (ՀՎՀՀ 54660077).

2) Ա/Ձ «Էլմիրա Սաղաթելյան», Արագածոտնի մարզ, գ.Նոր Եդեսիա (ՀՎՀՀ 54648451).

3) Ա/Ձ «Լիլիթ Հակոբյան», Արարատի մարզ, գ.Այգեստան Խանջյան 1 (ՀՎՀՀ 47900759).

4) «Բլեք Սթար 2018» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 1/3 (ՀՎՀՀ 54660077):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

11.08.2020 թ.

 

pin
Պարետ
11.08.2020
N 244-Ա
Որոշում