13.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 245-Ա
13 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 11-12-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Վարդուհի Մխիթարյան», Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի 19 (ՀՎՀՀ 76849093).
2) Ա/Ձ «Արթուր Այվազյան», Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Եղեգնաձոր-Երևան խճուղի 10/5 (ՀՎՀՀ 76816347).
3) Ա/Ձ «Նարեկ Աբրահամյան», Վայոց Ձորի մարզ, գ. Գետափ (ՀՎՀՀ 76805376).
4) Ա/Ձ «Աշխեն Մանուկյան», Վայոց Ձորի մարզ, գ. Չիվա 1, 19 (ՀՎՀՀ 76849258).
5) Ա/Ձ «Կարեն Հայրապետյան», Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 18/18 (ՀՎՀՀ 77401256).
6) Ա/Ձ «Ֆեդոսիա Ավագյան», Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, Արինի խաչմերուկ (ՀՎՀՀ 77609944).
7) «Զվարթնոց գազ» ՍՊԸ, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Երևանյան խճուղի (ՀՎՀՀ 04425596).
8) Ա/Ձ «Սուսաննա Ստեփանյան», Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, Ջերմուկի խճուղի 2/10 (ՀՎՀՀ 77608211):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
13.08.2020 թ.