Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎ ...

 

13.08.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 247-Ա

 

13 օգոստոսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ նաև` Որոշում) 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի` 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը`

1) «Հայր և որդի Մկրտչյաններ» ՍՊԸ` թիվ 8 ավտոբուսային երթուղի, 3511Տ, 2932Տ, 2353Տ, 1263Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

2) «Արդինի ստուդիա» ՓԲԸ` թիվ 57 ավտոբուսային երթուղի, 2069Տ, 2072Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

3) «Հայկ և Տաթևիկ» ՍՊԸ` թիվ 44 ավտոբուսային երթուղի, 1651Տ, 1659Տ, 1664Տ, 1663Տ, 1649Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

4) «Լուհր» ՍՊԸ` թիվ 42 ավտոբուսային երթուղի, 1239Տ, 1240Տ, 1248Տ, 1236Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

5) «Էս.Թի.Տրանս.Մոբիլ» ՍՊԸ` թիվ 39 ավտոբուսային երթուղի, 0100Տ, 0099Տ, 0131Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ:

2. Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին` ապահովել վերոնշյալ ընկերությունների սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

13.08.2020 թ.

 

pin
Պարետ
13.08.2020
N 247-Ա
Որոշում