14.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 251-Ա
14 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1822-Ա, N 1836-Ա, 2020 թվականի հուլիսի 15-ի N 1864-Ա, 2020 թվականի հուլիսի 17-ի N 1878-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 10-12-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ` գ. Արևադաշտ (գրասենյակ):
2. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) կողմից անձանց ընդունելությունը.
1) «Հակոբ Գրիգորյան Արամի» Ա/Ձ` ՀՀ Շիրակի մարզ, Գյումրի համայնք, Շիրակացի 13/10.
2) «Ալվարդ Մարկոսյան Անուշավանի» Ա/Ձ` Դիլիջան համայնք, Թբիլիսյան խճուղի 59.
3) «Կարեն Օքմինյան Սոսի» Ա/Ձ` Դիլիջան համայնք, Երևանյան խճուղի.
4) «Սուսան Խոջումյան» Ա/Ձ` Իջևան համայնք, Երիտասարդական 4/9.
5) «Գլաձոր համալիր» ՍՊԸ` ք. Սևան, Կենտրոնական հիվանդանոցից հարավարևելք.
6) «Խոլոդոկ» ՍՊԸ` ք. Սևան, Արևիկ լողափ.
7) «Աննա Գալուստյան» Ա/Ձ` ք. Սևան, 2փ 19.
8) «Նախագիծ-հենք» ՍՊԸ` ք. Սևան, նախկին հիվանդանոցից հարավ-արևելք.
9) «Մարինա Կիրակոսյան» Ա/Ձ` ք. Սևան, 13 փողոց 2.
10) «Արթ Բիլ» ՍՊԸ` Ճամբարակ 6-րդ կմ.
11) «Ազատ Ստեփանյան» Ա/Ձ` Սևան-Ճամբարակ 6-րդ կմ:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
14.08.2020 թ.