Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

17.08.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 252-Ա

 

17 օգոստոսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 7-ի N 1200-Ա, N 1203-Ա և N 1205-Ա, 2020 թվականի օգոստոսի 14-ի N 1228-Ա, N 1230-Ա, N 1231-Ա, N 1232-Ա, N 1233-Ա, N 1235-Ա և N 1237-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 14-16-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) Ա/Ձ «Թամարա Գրիգորյան», Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր Շահումյան 4 (ՀՎՀՀ 76845222).

2) Ա/Ձ «Էդկար Թոբրաքջի», ք. Երևան, Կողբացու 30 17 (ՀՎՀՀ 30961185).

3) Ա/Ձ «Ցոլակ Հակոբյան», ք. Երևան, Կողբացու 7 (ՀՎՀՀ 84550248).

4) Ա/Ձ «Լենա Տոնոյան», Արմավիրի մարզ, գ. Զարթոնք (ՀՎՀՀ 49597821).

5) Ա/Ձ «Արուսյակ Եղոյան», Շիրակ մարզ, ք.Գյումրի Ղանդիլյան 1շ. բն. 9 (ՀՎՀՀ 57322075).

6) Ա/Ձ «Մարիամ Ոսկանյան», Վայոց ձորի մարզ, Արենի համայնք Չիվա բնակավայր (ՀՎՀՀ 76856907).

7) «Մգե Կավալիեռ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ.Արզական, Բարեկամության 111/119 (ՀՎՀՀ 02808513).

8) «Բլյու Սկայ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ.Արզական, Անտառային 2/1 (ՀՎՀՀ 00881396).

9) Ա/Ձ «Էլխան Սադխյան» Արմավիրի մարզ, գ. Արտաշար (ՀՎՀՀ 49615182).

10) Ա/Ձ «Վահրամ Կիրակոսյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր Երևանյան խճ. 66- 37 (ՀՎՀՀ 66943435):

2. 48 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «ՊԱՍԿԱԼ ԵՎ ԴԻՈԴԱՏՈ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Աբովյան 16 (ՀՎՀՀ 05006724).

2) Ա/Ձ «Վարդան Վարդանյան», Արագածոտնի մարզ, գ.Կարբի (ՀՎՀՀ 54644013).

3) Ա/Ձ «Լուսինե Ղազարյան», Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր Միկոյան 16 (ՀՎՀՀ 76828361):

3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

17.08.2020 թ.

 

pin
Պարետ
17.08.2020
N 252-Ա
Որոշում