Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎ ...

 

20.08.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 255-Ա

 

20 օգոստոսի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ նաև` Որոշում) 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի` 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը`

1) «Բերլուկ» ՍՊԸ` թիվ 75ա միկրոավտոբուսային երթուղի` 1045Տ, 4957Տ, 2671Տ, 1928Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

2) «Սաքխաչ» ՍՊԸ` թիվ 58 ավտոբուսային երթուղի` 0647Տ, 4338Տ, 4328Տ, 4329Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

3) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ` թիվ 33 ավտոբուսային երթուղի` 4431Տ, 4578Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ։

2. Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին` ապահովել վերոնշյալ ընկերությունների սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Ավտորանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

20.08.2020 թ.

 

pin
Պարետ
20.08.2020
N 255-Ա
Որոշում