20.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 256-Ա
20 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 14-ի N 1847-Ա, N 1957-Ա, N 1963-Ա, N 1966-Ա, N 1972-Ա, 2020 թվականի օգոստոսի 18-ի N 2002-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 16-18-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Արթուր Ավետիսյան» Ա/Ձ` ք. Երևան, Սայաթ-Նովա 12.
2) «Գագիկ Խառատյան» Ա/Ձ` ք. Երևան, Երվանդ Քոչարի փողոց 4/9.
3) «Վահագն Դիլանյան» Ա/Ձ` ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 61․
4) «Մարիամ Կայսերյան» Ա/Ձ` ք. Էջմիածին, Վ. Առաջին 1/2Ա․
5) «Սիրանուշ Ղազարյան» Ա/Ձ` ք. Էջմիածին, Վազգեն Առաջին 6․
6) «Էվելինա Մելիքյան» Ա/Ձ` ք. Էջմիածին, Վ․ Առաջին 31/1:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
20.08.2020 թ.