20.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 257-Ա
20 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 14-ի N 1239-Ա, N 1244-Ա և N 1246-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 18-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Լուսինե Մկրտչյան», Արագածոտնի մարզ, գ. Օհանավան (ՀՎՀՀ 26544605).
2) Ա/Ձ «Սամվել Ստեփանյան», Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի, 48- րդ կմ, (ՀՎՀՀ 40520624).
3) Ա/Ձ «Սուսաննա Գրիգորյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Շիրակի 1/3 (ՀՎՀՀ 77949621):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
20.08.2020 թ.