Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՏԻ 2020 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Փ ...

 

28.08.2020 -

 

ՀՀ ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 264-Ն

 

28 ՕԳՈՍՏՈՍԻ, 2020 ԹՎԱԿԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` ՀՀ պարետի` 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» N 253-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1. Որոշման 5-րդ կետը լրացնել «է» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ`

«է. Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների` բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի:»:

i

2. Որոշման հավելված N 2-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ՀՀ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների» բառերից հետո լրացնել «և հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ» բառերը:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված N 11-ի 1-ին կետի 5-րդ ենթակետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

28.08.2020 թ.

 

pin
Պարետ
28.08.2020
N 264-Ն
Որոշում