31.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 266-Ա
31 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 21-ի 1279-Ա, 1282-Ա, 1284-Ա, 1285-Ա, 1286-Ա և 1287-Ա, 2020 թվականի օգոստոսի 28-ի 1298-Ա, 1300-Ա, 1301-Ա, 1305-Ա, 1307-Ա և 1308-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 27-29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) Ա/Ձ «Մուրազիկ Մարգարյան», Սյունիքի մարզ, ք. Մեղրի, Ադելյան 4 (ՀՎՀՀ 78666081).
2) Ա/Ձ «Մարգարիտա Մանուկյան», Արարատի մարզ, գ․ Նորաշեն (ՀՎՀՀ 47799716).
3) Ա/Ձ «Վոլոդյա Մովսեսյան», Սյունիքի մարզ, Կապան, համայնք, բն. Նորաշենիկ (ՀՎՀՀ 78648691)․
4) Ա/Ձ «Արթուր Ավետիսյան», ք. Երևան Աջափնյակ թաղ., Թումանյանի անվան զբոսայգու հարակից տարածք, (ՀՎՀՀ 26541125)․
5) Ա/Ձ «Ռաֆաել Մուրադյան», (ք. Երևան, Հալաբյան 2-ի մոտ, ՀՎՀՀ 43170385)․
6) Ա/Ձ «Տաթևիկ Խամոյան», ք. Երևան, Շիրազի 20/4 (ՀՎՀՀ 54657547)․
7) Ա/Ձ «Տիգրան Փիրումյան», Տավուշի մարզ, գ. Գետահովիտ, 29-րդ փող., (ՀՎՀՀ 71003163).
8) Ա/Ձ «Սուրիկ Մարգարյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 2/3 (ՀՎՀՀ 76842869).
9) Ա/Ձ «Վլադիմիր Ալթունյան», ք. Երևան Բաբաջանյան 50 (ՀՎՀՀ 27929771).
10) Ա/Ձ «Կարեն Մարգարյան», Արարատի մարզ, ք․ Մասիս Էջմիածնի խճ. 2 (ՀՎՀՀ 35090925).
11) Ա/Ձ «Թամարա Պետրոսյան», ք. Երևան, Խորենացում 43 43 (ՀՎՀՀ 00436062).
12) Ա/Ձ «Աշոտ Աշոտյան», Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 56ա (ՀՎՀՀ 54612172).
13) «Մյուզիք Հոլլ» ՍՊԸ, ք. Երևան, Պարոնյան 40 (ՀՎՀՀ 00916706):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
31.08.2020 թ.