Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

02.09.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 271-Ա

 

2 սեպտեմբեր, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 28-ի N 1314-Ա, N 1315-Ա, N 1319-Ա և N 1320-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 1-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) Ա/Ձ «Մարգո Լևոնյան», Արմավիրի մարզ, գ. Ծաղկունք (ՀՎՀՀ 52190119)․

2) Ա/Ձ «Լուսիկ Սահակյան», Սյունիք մարզ, Մեղրի համայնք, ք.Ագարակ, Չարենցի 28հ, (ՀՎՀՀ 78669295)․

3) Ա/Ձ «Արմենուհի Մանուկյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մուշ, 2 թաղ. 4/45 (ՀՎՀՀ 57312099)․

4) Ա/Ձ «Դավիթ Հակոբյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի Մուշ 2/2 թաղ. 2/20 (ՀՎՀՀ 57242161):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

02.09.2020 թ.

 

 

 

 

 

 

pin
Պարետ
02.09.2020
N 271-Ա
Որոշում