07.09.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 277-Ա
7 սեպտեմբերի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 19-ի 418-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 3-ին և 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) ԱՁ «Միհրան Պողոսյան», ք. Գյումրի, Պռոշյան փ. 77/7 (ՀՎՀՀ 80264603).
2) «Ա.Ն.Մ.Ա» ՍՊԸ, ք. Գյումրի, Վ. Սարգսյան և Մ. Խորենացի փ. 55/1 (ՀՎՀՀ 05527906).
3) ԱՁ «Նորայր Սոլոյան», ք. Գյումրի, Մարմաշենի խճ. 19 (ՀՎՀՀ 57288917).
4) ԱՁ «Ագապի Մարտիրոսյան», ք. Գյումրի, Շիրակացի փ. 4 2 (ՀՎՀՀ 57311791).
5) ԱՁ «Ալբերտ Մելոյան», ք. Գյումրի, Շահումյան փ. 214/ Ա Բ (ՀՎՀՀ 57216406).
6) «Ռո-բռուս» ՍՊԸ, ք. Գյումրի, Արարատյան փ. 55/1 (ՀՎՀՀ 05500188):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսավարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից
07.09.2020 թ.