Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

03.10.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ կետով.

«9.2) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված դեպքերում Ազգային ժողովի խմբակցությունների կոնսենսուսով որոշումը համարվում է ընդունված, եթե միևնույն որոշումը կայացրել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով.

«19) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում նշանակում է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Եթե օրենքով նախատեսված է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի ձևավորում, և դրա անդամ նշանակելու իրավասությունը վերապահված է Ազգային ժողովի խմբակցություններին կամ Ազգային ժողովի խորհրդին, ապա մրցութային խորհրդի կազմավորման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի խմբակցությունները կոնսենսուսով ընդունված որոշմամբ նշանակում են մրցութային խորհրդի անդամի մեկ թեկնածու:

2.2. Եթե Ազգային ժողովի խմբակցությունները սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված ժամկետում ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ չեն նշանակում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, մրցութային խորհրդի անդամին նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը` Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հոկտեմբերի 1
Երևան
ՀՕ-439-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հոկտեմբերի 2020 թվական:

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
18.09.2020
N ՀՕ-439-Ն
Սահմանադրական օրենք