12.10.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-438-Ն
|
|
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2019 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
i
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակաշրջանում Կառավարության կողմից իրականացված միջոցառումները ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. Հանրապետության hամախառն ներքին արդյունքի 85%-ից ավելին ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Պետական բաժնեմաս ունեցող ընկերություններն ապահովում են տնտեսության մեջ ստացվող շահույթի չնչին մասը: Մասնավորեցման արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունների թիվն ավելացել է ևս 1 ընկերությունով: Մասնավորեցված ընկերությունը նպաստելու է իր գործունեության ոլորտում մրցակցության միջավայրի բարելավմանը, արդյունավետության բարձրացմանը և hամախառն ներքին արդյունքի աճին:
6. Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից (այդ թվում` նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերից), և լուծարումից ստացված միջոցների հաշվին ամրագրվել է պետական և համայնքային բյուջեների մուտքերի զգալի ավելացում:
i
7. Հաշվետու ժամանակահատվածում Վարչապետի 2019թ. ապրիլի 15-ի «2019թ.ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 412-Ա որոշման համաձայն` Կառավարության քննարկմանն են ներկայացվել 6 ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցնելու և 1 ընկերություն լուծարելու մասին Կառավարության որոշման նախագծեր, որոնցից ընդունվել են Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1533-Ա որոշումը («Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը դասական աճուրդով մասնավորեցնելու մասին) և Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1963-Ա որոշումը («Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին), ինչպես նաև նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացվել են 8 ընկերության գնահատման աշխատանքներ:
8. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
i
1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի հունիսի 19-ի ՀՕ-84-Ն օրենքով Ծրագրի N 1 հավելվածով հաստատված ցանկում առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից հանվել են «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 90107) և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 90109).
i
2) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-222-Ն օրենքով Ծրագրի N 1 հավելվածով հաստատված` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընկերությունների ցանկից հանվել է «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 90122) և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընկերությունների ցանկից` «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 90073).
i
3) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-259-Ն օրենքով Ծրագրի N 1 հավելվածով հաստատված ցանկում առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից հանվել է «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 90110):
9. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում ընդգրկված օբյեկտներից դասական աճուրդով մասնավորեցվել են 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
10. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56,887.4 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները` 29,720.9 հազար հայկական դրամ, (այդ թվում` նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերը), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 27,166.47 հազար հայկական դրամ:
11. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 55,481.2 հազար հայկական դրամ:
i
12. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2019 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 1,406.1 հազար հայկական դրամ:
13. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
14. Աճուրդով մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 1-ում:
15. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը
1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2019 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և այլ տիպի պարտավորություններ ստանձնել է 7 գնորդ:
2) 2 գնորդի կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 32,000.0 հազար հայկական դրամ և 100 000 ամերիկյան դոլարին համարժեք հայկական դրամ: Պրոֆիլի պահպանության պարտավորություններ ստանձնել է 5 գնորդ:
3) 3 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:
4) Մասնավորեցման պայմանագրերով 2019 թվականի ընթացքում 1 գնորդի կողմից նախատեսված ներդրումային և 2 գնորդի կողմից ստանձնված` պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել:
5) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Հավելված 2-ում:
16. Ընկերությունների լուծարման գործընթացը
1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:
3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված 5 առևտրային կազմակերպություն:
4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից 1 կազմակերպություն սնանկ է ճանաչվել և 1 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է:
5) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 110,170.0 հազար հայկական դրամ կրեդիտորական պարտք, որից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 60,609.0 հազար հայկական դրամ, համայնքային բյուջե` 20,898.0 հազար հայկական դրամ, աշխատավարձի գծով` 23, 983.0 հազար հայկական դրամ, այլ կրեդիտորական պարտքի գծով` 4,680.0 հազար հայկական դրամ:
6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի թիվ 900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 74,961.0 հազար հայկական դրամ:
i
7) «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության ոչ պետական բաժնեմասի հայտնաբերված 95 սեփականատերերի համար որպես լուծարային արժեք հաշվարկվել է 11,303.1 հազար հայկական դրամ, որից 8,685.0 հազար հայկական դրամը փոխանցվել է նրանց հաշվեհամարներին, իսկ 2,618.1 հազար հայկական դրամը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես եկամտային հարկ: Չհայտնաբերված 78 սեփականատերերին հասանելիք արժեքը` 7,436.9 հազար հայկական դրամ, փոխանցվել է, Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1402-Ա որոշման համաձայն, ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Պետական գույքի կառավարման կոմիտեի անվամբ բացված ավանդային հաշվին:
8) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 3-ում:
2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
17. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
i
Հավելված 1
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցված ընկերությունների մասին
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը(ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավար- ման մարմնի անվա- նումը |
Կառավա- րության որոշման համարը, ամսաթիվը |
Աճուրդի անցկաց- ման ձևը |
Մեկնար- կային գինը (հազար հայկա- կան դրամ) |
Աճուրդի հաղթողի առաջար- կածգինը(հազար հայկական դրամ) |
Ընկերու- թյան հաշվեկշռում ամրագրված պարտավո- րություն- ները (հազար հայկական դրամ) |
Պայմա- նագրի կնքման ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերություն(ծածկագիր` 62130)100% պետական սեփականու- թյուն համարվող բաժնետոմս |
Իրավաբանա- կան հասցեն` ք. Երևան, Չարենցի 46 Գտնվելու վայրը` Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փ. N 40/25 |
Պետական գույքի կառավար- ման կոմիտե |
Կառավա- րության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1377-Ա որոշում |
Դասական |
2,023.99 |
2,023.99 |
16,898.4 |
08.02.2019թ. 301-Ա |
Հավելված 2
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորություն-ները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք, Կոտայքի մարզ, ք. Հրազդան,Սպանդարյան փ. Գնորդ` Բագրատ Առաքելյան Պայմանագիր` 225-Մ 20.01.2005թ. |
Պրոֆիլի պահպանում |
20.01.2019թ. |
Պահպանվել է: |
2. |
«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ, Երևանյան 2 Գնորդ` «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն Պայմանագիր` 874-ՈՒ 25.02.2016թ. |
100000 ամերիկյան դոլարին համարժեք հայկական դրամի ներդրում |
25.02.2019թ. |
Պարտավորությունը չի կատարվել: Հաշվարկվել է 20000 ամերիկյան դոլարին համարժեք հայկական դրամի տույժ: Գործը դատական վարույթում է: |
3. |
«Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ք. Երևան, Ֆուչիկի 30 Գնորդ` «Ս.Վ.Մալայանի ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն Պայմանագիր` 601-Ու 07.10.2003թ. |
Պրոֆիլի պահպանում |
07.10.2019թ. |
Պահպանվել է: |
4. |
«Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսեր Գեղարքունիքի մարզ, գ.Նորատուս Գնորդ` «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերություն Պայմանագիր` 864-Ու 28.12.2010թ. |
Պրոֆիլի պահպանում |
29.12.2019թ. |
Պահպանվել է: |
5. |
Լոռու մարզ, Տաշիր քաղաքային համայնքի Վ.Սարգսյան փ., 4-րդ թաղամաս 36/1 հասցեում գտնվող գույք Գնորդ` Լոռու մարզի Տաշիր համայնք Պայմանագիր` 879-Ու 09.08.2018թ. |
32000000 հայկական դրամի ներդրում |
06.09.2019թ. |
Կատարվել է 32770000 հայկական դրամի ներդրում: |
6. |
«Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» փակ բաժնետիրական ընկերության 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Օրջոնիկիձեի 5/1 Գնորդ` «Առողջ ապագա բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն Պայմանագիր` 880-Ու 21.11.2018թ. |
Պրոֆիլի պահպանում |
21.11.2019թ. |
Պարտավորությունը չի կատարվել: Հայց է ներկայացվել դատարան: |
7. |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք Գնորդ` Արտավազդ Ղազարյան Պայմանագիր` 226-Մ 24.01.2005թ. |
Պրոֆիլի պահպանում |
24.02.2019թ. |
Գնորդի` 12.07.2019թ. գրությամբ հայտնվել է, որ «Բարեկամություն» կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել: Ոստիկանության Հրազդանի բաժնի 26.06. 2019թ. որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է: |
i
Հավելված 3
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի
կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկագիրը` ըստ Ծրագրի |
Ընկերության անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին Կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
20904.8 |
«Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 971-Ա որոշում |
Սնանկ: |
2. |
90111 |
«Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 940-Ա որոշում |
Լուծարման գործընթացում է: |
3. |
62021 |
«Արաքս» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 266-Ա որոշում |
Լուծարված: |
4. |
90100 |
«Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1268-Ա որոշում |
Լուծարման գործընթացում է: |
5. |
90113 |
«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1963-Ա որոշում |
Լուծարման գործընթացում է: |
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հոկտեմբերի 2020 թվական: