Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏ ...

 

17.10.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերության «ստուգում» բառը փոխարինել «գործառույթ» բառով.

2) երկրորդ և երրորդ պարբերությունների «ստուգման» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնելու» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«դիտարկում` բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման և նախազգուշացման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն.

դիտարկվող սուբյեկտ` ֆիզիկական ու իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա), անհատ ձեռնարկատերեր, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործառույթների ու գործողությունների կատարման համար բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման համար կատարման ենթակա նորմեր, և որոնց նկատմամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով իրականացվում է դիտարկում.

գործունեության կասեցում` գործընթաց, որի միջոցով սույն օրենքով սահմանված դեպքերում անհապաղ ժամանակավորապես դադարեցվում է ստուգվող սուբյեկտի գործունեությունը` մարդու իրավունքների և առողջության, պետության շահերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման նպատակով:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» և «ժգ.1» կետերով.

«ա.1) բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման և նախազգուշացման նպատակով իրականացնելու դիտարկումներ.».

«ժգ.1) սույն օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա անհապաղ կասեցնելու ստուգվող սուբյեկտի գործունեությունը.».

2) «բ», «ե» և «ը» կետերը «ստուգվող» բառից հետո լրացնել «կամ դիտարկվող» բառերով.

3) «գ» և «թ» կետերը «ստուգումների» բառից հետո լրացնել «կամ դիտարկումների» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Ստուգվող սուբյեկտում» բառերը փոխարինել «Ստուգվող և դիտարկվող սուբյեկտներում» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը «ստուգումների» բառից հետո լրացնել «, դիտարկումների» բառով:

 

i

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը «ուսումնասիրությունների» բառից հետո լրացնել «, դիտարկումների» բառով:

 

i

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

 

«Հոդված 26.1. Դիտարկումների միջոցով վերահսկողության իրականացման կարգը

 

1. Դիտարկումն իրականացվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ուղղությունը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը: Դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը տրվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի հիմնավորված զեկուցագրի հիման վրա:

2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը նախքան դիտարկումն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող սուբյեկտին:

3. Դիտարկման ընթացքում`

1) բնապահպանական օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում համապատասխան դիտարկվող սուբյեկտը պատշաճ ձևով նախազգուշացվում է բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին.

2) ելնելով իրավախախտման բնույթից` սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կասեցվում են դիտարկվող սուբյեկտի գործողությունները, եթե այդ գործողություններն անմիջական վնաս են հասցնում մարդու իրավունքներին և առողջությանը, պետության շահերին, ինչպես նաև շրջակա միջավայրին.

3) առգրավվում են ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսի, որսագործիքների, որսի գործիք համարվող այլ միջոցներ, որոնք տնօրինվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով.

4) փորձաքննության համար վերցնում են փորձանմուշներ:

4. Յուրաքանչյուր դիտարկվող սուբյեկտում մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան երկու անընդմեջ աշխատանքային օր: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տևողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով:

5. Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող սուբյեկտի անունը (անվանումը), խախտումներ հայտնաբերելու դեպքում` նաև բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Դիտարկվող սուբյեկտն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և առարկություններ կազմված արձանագրության վերաբերյալ:

6. Դիտարկման ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված խախտումները հայտնաբերելու դեպքում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ` տարածքային բնապահպանական պետական տեսուչը պատշաճ ձևով նախազգուշացնում է համապատասխան դիտարկվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին` նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները, ներառյալ` դրանց կատարման ժամկետը:

7. Դիտարկվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է նախազգուշացման կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով տեղեկացնել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պաշտոնատար անձանց:

8. Նախազգուշացումից հետո սահմանված ժամկետում դիտարկվող սուբյեկտի կողմից խախտման հետևանքները չվերացվելը, կամ դրա վերաբերյալ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով չտեղեկացնելը հիմք է տվյալ դիտարկվող սուբյեկտում ստուգում իրականացնելու համար:

9. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում պարտադիր տեղադրում, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին տրամադրում է յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կատարված դիտարկումների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում են դիտարկվող սուբյեկտի անունը (անվանումը), իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), յուրաքանչյուր դիտարկվող սուբյեկտում իրականացված դիտարկման քանակի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև դիտարկման արդյունքները: Հաշվետվության ձևը սահմանվում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:

10. Սույն հոդվածով սահմանված` դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:

11. Դիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածը «ստուգվող» բառից հետո լրացնել «կամ դիտարկվող» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.

 

«Հոդված 29.1. Ստուգվող սուբյեկտի գործունեության կամ գործողության կասեցումը

 

1. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում ստուգվող սուբյեկտի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ`

1) ստուգվող սուբյեկտն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ.

2) ստուգվող սուբյեկտն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ.

3) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջրօգտագործման թույլտվություն ստանալու.

4) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ընդերքօգտագործում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու.

5) առկա է շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող` ուժի մեջ մտած վարչական ակտ, սակայն ստուգվող սուբյեկտի կողմից փաստացի իրականացվում է գործունեություն.

6) ստուգվող սուբյեկտն իրականացնում է գործունեություն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

7) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում էկոլոգիական թողքի հաշվին.

8) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին` օրենքի խախտմամբ.

9) ստուգվող սուբյեկտն իրականացնում է անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի արտանետում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների.

10) ստուգվող սուբյեկտն առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի իրականացնում է սիրողական կամ արդյունագործական որս.

11) ստուգվող սուբյեկտը գործածում է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ:

2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործունեությունը կասեցնելու մասին որոշումը հանձնում կամ ուղարկում է ստուգվող սուբյեկտին անմիջապես:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշման կատարումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշումը, ինչպես նաև 6-րդ մասով նախատեսված գործողության կասեցման մասին որոշումը ենթակա են անհապաղ կատարման:

5. Գործունեության կամ գործողության կասեցումը դադարում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ, եթե ստուգվող սուբյեկտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները վերացրել է: Տեսչական մարմնի ղեկավարի կողմից գործունեության կամ գործողության կասեցումը դադարեցնելու մասին որոշումը կայացվում է խախտումները վերացնելու փաստը հաստատվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում շրջակա միջավայրին հասցվող վնասը հնարավոր է կանխել գործողությունների կասեցման միջոցով, կամ դրանք հնարավոր է վերացնել հայտնաբերման պահին, ապա ստուգման ընթացքում գործունեության կասեցման մասին որոշում չի կայացվում:

7. Ստուգվող սուբյեկտների գործողությունները կասեցվում են նաև բնապահպանական օրենսդրության այն խախտումների դեպքում, երբ դրանք անմիջական վնաս են հասցնում մարդու իրավունքներին և առողջությանը, պետության շահերին, ինչպես նաև շրջակա միջավայրին:»:

 

i

Հոդված 9. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը «ՍՏՈՒԳՎՈՂ» բառից հետո լրացնել «ԵՎ ԴԻՏԱՐԿՎՈՂ» բառերով:

 

i

Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) վերնագիրը և տեքստը «ստուգվող» բառից հետո լրացնել «և դիտարկվող» բառերով.

2) 1-ին մասի «ա» կետի «ստուգումը և (կամ) ստուգում» բառերը փոխարինել «ստուգումը կամ դիտարկումը կամ ստուգում կամ դիտարկում» բառերով.

3) 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» կետերի «ստուգում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ստուգում կամ դիտարկում» բառերով:

 

i

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) վերնագիրը և տեքստը «ստուգվող» բառից հետո լրացնել «կամ դիտարկվող» բառերով.

2) 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ», և «է» կետերի «ստուգում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ստուգում կամ դիտարկում» բառերով.

3) 1-ին մասի «ե» կետը «ստուգող» բառից հետո լրացնել «կամ դիտարկող» բառերով:

 

Հոդված 12. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 29.1-ին հոդվածն արդեն իսկ գործունեություն իրականացնող սուբյեկտների համար ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հոկտեմբերի 7
Երևան
ՀՕ-452-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հոկտեմբերի 2020 թվական:

 

pin
ՀՀ 06.10.2020
N ՀՕ-452-Ն օրենք