Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈ ...

 

08.10.2020 -

 

08.10.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2020 թվականի N 1653-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) նախաբանից հանել «1-ին մասը» բառերը.

2) 4.7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված նախապայմանը չի գործում սույն որոշման N 1 հավելվածի 19.1-ին կետով նախատեսված դեպքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարվող փոխանցումների դեպքում:».

3) 5.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում նաև սույն որոշման N 1 հավելվածի 19.1-ին կետով նախատեսված դեպքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարվող փոխանցումների վրա:».

4) N 1 հավելվածում`

ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետի վերջին նախադասությունը «պայմանով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 19.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.

«9) սոցիալական փաթեթի շահառուի սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը չի դադարեցվում, և սոցիալական փաթեթի գումարները սույն որոշմամբ սահմանված կարգով շարունակվում են փոխանցվել սոցիալական փաթեթի շահառուին`

ա. զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ժամանակահատվածում,

բ. որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին և 19.2-րդ կետերով.

«19.1. Սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարները շահառուի հայեցողությամբ կարող են փոխանցվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին` համաձայն սույն հավելվածի 19.2-րդ կետով նախատեսված կարգի:

19.2. Սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով շահառուն բանկ է ներկայացնում վճարման հանձնարարագիր: Բանկը պարտավոր է հանձնարարագրում նշված օրը (այդպիսի օր նշված չլինելու դեպքում` հանձնարարագիրը ներկայացնելու ամսաթվին) հանձնարարագրով նշված գումարի չափով փոխանցում իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Բանկը մերժում է վճարման հանձնարարագրի կատարումը, եթե սոցիալական փաթեթի հաշվին առկա միջոցները ծանրաբեռնված են սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու պարտավորությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

3. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերության գործողությունը տարածվում է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հոկտեմբերի 2020 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2020
N 1653-Ն
Որոշում