Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.10.2020  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

10.10.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 307.1-307.4-րդ հոդվածներով.

 

i

«Հոդված 307.1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր  սահմանափակումները խախտելը

 

 1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 307.2. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը

 

i

1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով:

 

i

Հոդված 307.3. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը

 

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

i

 Հոդված 307.4. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման  կանոնները խախտելը

 

 1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին`

 պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. հոկտեմբերի 10
Երևան
ՀՕ-457-Ն

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2020 թվական:

 

pin
ՀՀ 09.10.2020
N ՀՕ-457-Ն օրենք