Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 327-րդ հոդվածի 3-րդ մասում «չորսից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 327.1-ին հոդվածի 4-րդ մասում «երեքից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 327.2-րդ հոդվածի 3-րդ մասում «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 327.5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասի «մեկից երեք» բառերը փոխարինել «երկուսից վեց» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 5-րդ մասում «հինգից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 328-րդ հոդվածում «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «մեկից հինգ» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասում «հինգից տասնհինգ» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասում «երեքից ութ» բառերը փոխարինել «վեցից տասներկու» բառերով:

 

i

Հոդված 9. Օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասում «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

 

 

Հանրապետության
նախագահ

Ա. Սարգսյան


2020 թ. հոկտեմբերի 29
Երևան
ՀՕ-465-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ 28.10.2020
N ՀՕ-465-Ն օրենք