Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ «ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ «ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱ ...

 

 

040.1237.241201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ «ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1988 թվականի երկրաշարժից հետո Վատիկանի Քաղաք Պետության Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդի հովանավորությամբ ու իտալական «Կարիտաս» բարեգործական կազմակերպության միջոցներով կառուցված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի պահպանման ծախսերը մինչև այժմ հոգացել է Վատիկանի Քամիլիանների միաբանությունը և հետագայում պետք է շարունակի հոգալ Վատիկանի Քամիլիանների միաբանության «Ս. Քամիլիո» բարեգործական հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի և հարակից մի շարք գյուղական ամբուլատորիաների (ցանկը կցվում է) գույքը` շենքերն ու մնացած գույքն ամբողջությամբ, սեփականության իրավունքով անհատույց օտարել Վատիկանի Քամիլիանների միաբանության «Ս. Քամիլիո» բարեգործական հիմնադրամին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` 1-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հիվանդանոցի և գյուղական ամբուլատորիաների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի կենտրոնական հիվանդանոցի և մի շարք գյուղական ամբուլատորիաների գույքը հանձնելու մասին» N 837 և հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի N 837 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 981 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ»

հիվանդանոցին հարակից մի շարք գյուղական ամբուլատորիաների

 

1. Արփենիի գյուղական ամբուլատորիա

2. Հարթաշենի գյուղական ամբուլատորիա

3. Բաշգյուղի գյուղական ամբուլատորիա

4. Բավրայի գյուղական ամբուլատորիա

5. Ղազանչիի գյուղական ամբուլատորիա

6. Գոգհովտի գյուղական ամբուլատորիա

7. Կաքավասարի գյուղական ամբուլատորիա

8. Կարմրավանի գյուղական ամբուլատորիա

9. Կրասարի գյուղական ամբուլատորիա

10. Մուսայելյանի գյուղական ամբուլատորիա

11. Սարապատի գյուղական ամբուլատորիա

12. Սարագյուղի գյուղական ամբուլատորիա

13. Փոքր Սարիարի գյուղական ամբուլատորիա

14. Մեծ Սեպասարի գյուղական ամբուլատորիա

15. Փոքր Սեպասարի գյուղական ամբուլատորիա

16. Սիզավետի գյուղական ամբուլատորիա

17. Թավշուտի գյուղական ամբուլատորիա

18. Թորոսգյուղի գյուղական ամբուլատորիա

19. Վարդաղբյուրի գյուղական ամբուլատորիա

20. Ցողամարգի գյուղական ամբուլատորիա

21. Ձորաշենի գյուղական ամբուլատորիա

22. Զույգաղբյուրի գյուղական ամբուլատորիա

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2001
N 1237
Որոշում