Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.02.2024  -ից մինչեւ     -ը:
 

02.02.2024 -

 

(ուժը կորցրել է 01.02.2024 թիվ 168-Ն որոշում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 2020 թվականի N 1737-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 8-րդ կետով, ինչպես նաև համաձայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Շարժայի բարեգործական հիմնադրամից ընդունել 19,826,000 դրամի չափով նվիրաբերություն` տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի շրջանակներում համայնքային փոքր տան գնման նպատակով:

(1-ին կետը փոփ. 16.09.21 թիվ 1521-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) 7-օրյա ժամկետում Շարժայի բարեգործական hիմնադրամի հետ կնքել 1-ին կետում նշված գումարի նվիրաբերության պայմանագիր.

2) ապահովել նվիրաբերության պայմանագրով սահմանված դրույթների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարի մուտքագրման համար ապահովել Հայաստանի Հանրապետության գանձապետարանում հաշվի բացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի 706-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

i

4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

5. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված 19,826,000 դրամն ուղղվելու է համայնքային փոքր տան գնմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հոկտեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1737-Ն որոշման


«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒUԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
Եկամուտների գծով 19,826.0
Ծախսերի գծով 19,826.0
Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1737-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՈԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՐ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտներր Ցուցանիշների փոփոխությունր
(գումարների ավելացումր նշված է
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 19,826.0
այդ թվում`
Այլ եկամուտներ 19,826.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1737-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումը նշված է դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 19,826.0
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 19,826.0
1032 Ծրագրի անվանումը 19,826.0
«Խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց»
Ծրագրի նպատակը
Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց բնականոն կենսագործունեության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Խնամքի ծառայություններ ստացած առավել կարիքավոր անձանց ընդգրկվածության աճ
Ծրագրի միջոցառումներ
31003 Միջոցառման անվանումը 19,826.0
18 տարեկանից բարձր տարիքի անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույքի ձեռքբերում
Միջոցառման նկարագրությունը
18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի կազմակերպման համար համայնքային փոքր տների ձեռքբերում
Միջոցառման տեսակը
Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 28-ի
 N 1737-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումը նշված է դրական նշանով)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 19,826.0
այդ թվում`
10 Սոցիալական պաշտպանություն 19,826.0
այդ թվում`
2 Ծերություն 19,826.0
այդ թվում`
1 Ծերություն 19,826.0
այդ թվում`
1032 «Խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց» 19,826.0
այդ թվում`
31003 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույքի ձեռքբերում 19,826.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 19,826.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 19,826.0
այդ թվում`
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 19,826.0
այդ թվում`
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 19,826.0
այդ թվում` 19,826.0
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 19,826.0
այդ թվում` 19,826.0
- Շենքերի և շինությունների ձեռքբերում 19,826.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1737-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Եկամտատեսակը Գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմին(ներ) Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով) 2020 թվական տարի
Ա 1 5
Այլ եկամուտներ, ընդամենը` 19,826.0
այդ թվում`
7 Այլ կատեգորիաներում չդասակարգված տրանսֆերտներ 19,826.0
7.2 Այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներ 19,826.0
7.2.1 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությ ուն 19,826.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
 2020 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1737-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1032 «Խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց»
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1032 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 31003 տարի
Միջոցառման անվանումը 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույքի ձեռքբերում
Նկարագրությունը 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի կազմակերպման համար համայնքային փոքր տների ձեռքբերում
Միջոցառման տեսակը Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
Ակտիվն օգտագործող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը (անվանումները) ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
Առանձնատների ձեռքբերում (հատ) 1
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 19,826.0

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1032 «Խնամքի ծառայություններ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց»
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1032 Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 31003 տարի
Միջոցառման անվանումը 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույքի ձեռքբերում
Նկարագրությունը 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի կազմակերպման համար համայնքային փոքր տների ձեռքբերում
Միջոցառման տեսակը Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
Ակտիվն օգտագործող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը (անվանումները) ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
Առանձնատների ձեռքբերում (հատ) 1
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 19,826.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 7
 ՀՀ կառավարության
2020 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1737-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Քանակը Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով) գումարը (հազ. դրամ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 19,826.0
Բաժին N 10 Խումբ N 02 Դաս N 01 Ծերություն 19,826.0
1032 31003 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույքի ձեռքբերում 19,826.0
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ 19,826.0
44211130-1 Անշարժ գույք ԳՀ հատ 19,826 000 1 19,826.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.10.2020
N 1737-Ն
Որոշում