Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.1019.241201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2001 թվականի դեկտեմբերի 25-ից 27-ը ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

       Ռոբերտ Քոչարյան         Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

       Վարդան Օսկանյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարար

 

       Արտաշես Թումանյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի ղեկավար, Հայաստան-Իրան կապերի

                               գծով Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               հատուկ լիազոր ներկայացուցիչ

 

       Արմեն Մովսիսյան         Հայաստանի Հանրապետության էներգետիկայի

                               նախարար

 

       Անդրանիկ Մանուկյան      Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և  կապի

                               նախարար

 

       Ռոլանդ Շառոյան          Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                               երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

 

       Լևոն  Մկրտչյան          Հայաստանի Հանրապետության կրթության և

                               գիտության նախարար

 

       Վարդան Այվազյան         Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                               նախարար

 

       Գեղամ Ղարիբջանյան       Իրանի Իսլամական Հանրապետությունում

                               Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր

                               դեսպան

 

       Արմեն Գևորգյան          Հայաստանի Հանրապետության նախագահի առաջին

                               օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

       Էդիկ Բարսեղյան          Սյունիքի մարզպետ

 

       Վահե Գաբրիելյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                               քարտուղար

 

       Արմեն Ավետիսյան         Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                               առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ

 

       Ռուբեն Շուգարյան        Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարի տեղակալ

 

       Զոհրաբ Մնացականյան      Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

       Հասմիկ Պետրոսյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի հասարակայնության և

                               տեղեկատվության միջոցների հետ կապերի

                               վարչության պետ

 

       Գրիգորի Սարկիսյան       Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               պետ

 

       Մամիկոն Տոնոյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչ

 

       Լևոն  Մինասյան          Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության աշխատակից

 

       Գագիկ Գյուրջյան         Հայաստանի Հանրապետության պատմության և

                               մշակույթի հուշարձանների պահպանության

                               վարչության պետ

 

       Հրանտ Վարդանյան         «Գրանդ»  հոլդինգի նախագահ

 

       Եղիշե Համազասպյան       «Անդրնավթգազշին-Պրոմեթեյ»  ընկերության

                               խորհրդի նախագահի տեղակալ

 

       Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               բաժնի պետ

 

       Արամ Շագիդանով          Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               աշխատակից

 

Հարություն Մնացականյան Հայաստանի Հանրապետության ազգային

անվտանգության նախարարության 9-րդ վարչության

աշխատակից

 

       Գևորգ  Նալբանդյան       Հայաստանի Հանրապետության ազգային

                               անվտանգության նախարարության 9-րդ վարչության

                               աշխատակից

 

       Մարտին Շահբազյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               լուսանկարիչ

 

       Արթուր Գրիգորյան        Հանրային հեռուստատեսության թղթակից

 

       Կարեն Գրիգորյան         Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

       Արամ Սաֆարյան           «Պրոմեթևս»   հեռուստաընկերության թղթակից

 

       Աշոտ Ադումյան           «Պրոմեթևս»   հեռուստաընկերության օպերատոր

 

       Գագիկ Նահապետյան        «Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթի

                               թղթակից

 

       Թաթուլ Հակոբյան         «Ազգ»  օրաթերթի թղթակից

 

       Արմեն Հակոբյան          «Հայոց աշխարհ»  օրաթերթի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր, ճանապարհածախս), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին), պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը համապատասխանաբար կատարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, պետական արարողակարգի ծառայության, «Գրանդ» հոլդինգի, «Անդրնավթգազշին-Պրոմեթեյ» ընկերության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի, տրանսպորտի և կապի, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի, կրթության և գիտության, բնապահպանության նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Իրան մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2001 թվականի դեկտեմբերի 25-ին կազմակերպել Երևան-Թեհրան, դեկտեմբրի 27-ին` Թեհրան-Երևան հատուկ չվերթերը:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

24 դեկտեմբերի 2001թ.

ՆԿ-1019

 

 

pin
ՀՀ Նախագահ
24.12.2001
N ՆԿ-1019
Կարգադրություն