Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ...

 

10.12.2020 -

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2021-Լ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. դեկտեմբերի 10 
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 10-ի
N 2021-Լ որոշման

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է` սոցիալական աջակցություն տրամադրել բնակչությանպետական ռեգիստում Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված եւ առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին, այդ համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված երեխաներին (բացառությամբ այն դեպքի, երբ երեխան 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով), եթե անձը (քաղաքացին կամ երեխան) 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ փաստացի գտնվում է Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում։

Սույն կետում նշված անձը (քաղաքացին կամ երեխան) հանդիսանում է սույն միջոցառման շահառու, եթե Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով նրա հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։

Սույն միջոցառման շահառու չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառուները։

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձեւով` յուրաքանչյուր շահառուի համար 250 000 դրամի չափով։

3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է սույն միջոցառման շահառու։

4. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային

եղանակով` մինչեւ 2021 թվականի հունվարի 20-ը:

5. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի եւ Արցախփոստի միջոցով:

6. Սույն միջոցառման շահառուների ցանկը տրամադրում է Արցախի կառավարությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2020
N 2021-Լ
Որոշում