Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի 14-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով, իսկ նույն մասը «ժամկետներում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակների տեղադրման այն դեպքերի վրա, երբ տեղադրված են «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ, գովազդակիր ընկերության արտաքին գովազդային գործունեությանը վերաբերող սեփական գովազդ կամ դատարկ վահանակ: Սոցիալական գովազդի, սեփական գովազդի, դատարկ վահանակի համար վճարվում է ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

3.2. Հաշվետու եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված սոցիալական գովազդը գովազդի այլ տեսակներով փոխարինվելու դեպքում գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը և բովանդակության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (մարմինները):

3.3. Պետական ավտոմոբիլային ճանապարհների` բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 6-րդ մասը «տեղադրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված և գործող արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունները շարունակում են գործել սկզբնական թույլտվությամբ սահմանված ժամկետում և ենթակա են վերաձևակերպման համայնքների ղեկավարների կողմից արտաքին գովազդ տեղադրողների (գովազդակիրների) կողմից արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման դիմումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման կարգը սահմանում է Կառավարությունը: Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման համար տեղական տուրք կամ վճար չի գանձվում:

 

 

Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2020 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-499-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ 10.12.2020
N ՀՕ-499-Ն օրենք