01.01.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների.»:
i
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար`»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված և գործող արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունները շարունակում են գործել սկզբնական թույլտվությամբ սահմանված ժամկետում և ենթակա են վերաձևակերպման համայնքների ղեկավարների կողմից արտաքին գովազդ տեղադրողների (գովազդակիրների) կողմից արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման դիմումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման կարգը սահմանում է Կառավարությունը: Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման համար տեղական տուրք կամ վճար չի գանձվում:
Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-501-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2020 թվական: