30.01.2021 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
 
22 հունվարի 2021 թվականի N 03-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆ» ԱԽՏՈՐՈՇՈՒՄՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ» ՁԵՎ N 61հ» ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1009/20-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հիմք ընդունելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
 
1. Հաստատել «Կյանքում առաջին անգամ հաստատված «չարորակ նորագոյացություն» ախտորոշումով պացիենտների հաշվառում» Ձև N 61հ» տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն Հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի հոկտեմբերի 4-ի «ՀՀ ԱՆ տարեկան վիճակագրական հաշվետվային ձևերի հաստատման մասին» թիվ 1009/20-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 i 
 
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
 
 Հավելված 
ՀՀ առողջապահության նախարարի 
2021 թվականի հունվարի 22-ի 
N 03-Ն հրամանի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2021 թվական: