040.1254.241201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2001 թվականի N 1254
«ԲԱՐԻԿ-Ա» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության N 36 դպրոցի տնօրինության` Երևանի Կոմիտասի պողոտայի N 37 շենքի 2-րդ հարկի 550 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը օրական 6 ժամով` ժամը 9.00-15.00-ն, 3 ամիս ժամկետով անհատույց օգտագործման հանձնել «Բարիկ-Ա» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում «Բարիկ-Ա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից: