ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
10.03.1995թ. 10.03.1995թ.
թ. 2-15 թ. 0665/3-3
Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
Էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների գների և սակագների փոփոխության հետևանքով պարտքերի վերահաշվարկներից առաջացած գումարների ձևակերպման վերաբերյալ
ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 30-ի «Էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666, 1994թ. մայիսի 24-ի «Էլեկտրական ու ջերմային էներգիայի սակագների հաստատման և դրա համար վճարման կարգի մասին» N 238 և 1994թ. հոկտեմբերի 19-ի Բնական գազի սակագնի հաստատման և դրա համար վճարման կարգի մասին» N 495 որոշումներով նախատեսվել է Էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների դիմաց գոյացած (չվճարված) պարտքերը վերահաշվարկել նոր տարիֆներով (սակագներով) :
Հաշվի առնելով վերոհիշյալը և նպատակ ունենալով հստակեցնել տնտեսավարող սուբյեկտների կողմից այդ գումարների ձևակերպման, հարկերի ճիշտ հաշվարկման և ժամանակին վճարման հարցերը, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ հարկային պետական տեսչությունը պարզաբանում են հետևյալը.
1. Էլեկտրական էներգիա, ջերմային էներգիա, բնական գազ իրացնող և կոմունալ ծառայություններ մատուցող ձեռնարկությունները նոր սակագներով վերահաշվարկված դեբիտորական պարտքերի գումարների ստացման դեպքում վերահաշվարկված պարտքերի գումարների և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերությունը ձևակերպում են որպես արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտ (ժամանակին չվճարված գումարների դիմաց ստացված տուգանքներ):
Հաշվապահական հաշվառման մեջ տրվում է հետևյալ ձևակերպումը.
դեբետ «դրամական միջոցների» հաշիվներ (նոր սակագներով
(50, 51, 52, 55, 56) վերահաշվարկված և
նախկին կրեդիտ 80 «շահույթ ու վնաս» սակագներով հաշվարկված
գումարների
տարբերության չափով)
2. Սպառող ձեռնարկությունները նոր սակագներով վերահաշվարկված կրեդիտորական պարտքերի վճարման դեպքում վերահաշվարկված պարտքերի գումարների և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերությունը ձևակերպում են որպես արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտ (ժամանակին չվճարված գումարների դիմաց վճարված տուգանքներ):
Հաշվապահական հաշվառման մեջ տրվում է հետևյալ ձևակերպումը. կրեդիտ 80 «շահույթ ու վնաս»
դեբետ «դրամական միջոցների հաշիվներ» (նոր սակագներով
(50, 51, 52, 55, 56) վերահաշվարկված և նախկին
սակագներով
հաշվարկված գումարների
տարբերության չափով)
3. Հաշվարկային փաստաթղթերը լրացվում են հետևյալ տեսքով.
ապրանքի (ծառայությունների) արժեքը _________________________
ավելացված արժեքի հարկը _________________________
---------------------------------------------------------------------------
ընդամենը
_________________________
ժամանակին չվճարված գումարների դիմաց ստացված տուգանքներ (նոր սակագներով վերահաշվարկված և նախկին սակագներով հաշվարկված գումարների տարբերության չափով)
---------------------------------------------------------------------------
ընդամենը ենթակա է վճարման _________________________