Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

 

04.04.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին

 

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում 1-ին մասի 4-րդ կետը «223-րդ հոդվածի 3-րդ մասով,» բառերից հետո լրացնել «223.1-ին հոդվածով, 223.2-րդ հոդվածով, 223.3-րդ հոդվածով, 223.4-րդ հոդվածով,» բառերով»:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «հայտնաբերված» բառը փոխարինել «հայտնաբերվելիք» բառով:

 

i

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Իրավասու մարմինը կարող է դիմել առաջին ատյանի դատարան` ներկայացնելով նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված` ծառայողական տեղեկություններ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկությունների), վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն պահանջելու դիմում:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում «գույքի մի մասն» բառերը փոխարինել «գույքն» բառով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մարտի 24
Երևան
ՀՕ-91-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 03.03.2021
N ՀՕ-91-Ն օրենք