Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.04.2021 -

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

 

«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրագրերի մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «միևնույն հարցով» բառերից հետո լրացնել «, իսկ հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակում ներկայացնելու դեպքում` հանրագիր, որին միացել են մեկ և ավելի անձինք, որտեղ հանրագիր նախաձեռնած անձը համարվում է գլխավոր նախաձեռնող, իսկ նույն հանրագրին միացած անձինք` հանրագրի աջակիցներ» բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) կրկնակի հանրագիր` հանրագիր, որը մեկ տարվա ընթացքում կրկին ներկայացրել է միևնույն անձը միևնույն հարցով և հիմնավորմամբ միևնույն մարմին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրվել է պատասխան, կամ կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում. ».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ (այսուհետ` Էլեկտրոնային հարթակ)` էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով կամ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ. ».

 4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Էլեկտրոնային հարթակում ներկայացվող հանրագիր` սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխան` էլեկտրոնային հարթակում ներկայացվող անհատական կամ կոլեկտիվ հանրագիր.».

 5) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) հանրագիր ներկայացնելիս նշում կատարելու այն չհրապարակելու վերաբերյալ.»:

 

i

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

 1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով Էլեկտրոնային հարթակում հրապարակելու անհատական կամ կոլեկտիվ հանրագիրը.».

 2) 3-րդ կետի «առաջարկությանը» բառը փոխարինել «առաջարկին» բառով, իսկ նույն կետը «ուղղությամբ» բառից հետո լրացնել «և արդյունքները հրապարակելու Էլեկտրոնային հարթակում» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

 1) 3-րդ մասը «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «հարթակում ներկայացնելու» բառերով.

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը համապատասխանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը, և անձն ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, որի մեջ նշվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրվում հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյան, հրապարակվում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում, և քննվում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:».

 4) 10-րդ մասը «անձը» բառից հետո լրացնել «թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով.

 5) 13-րդ մասի «գրավոր» բառը փոխարինել «թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հանրագրին ներկայացվող պահանջները».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

 «1.1) հանրագրի վերնագիրը.».

3) 1-ին մասի 3-րդ կետից հանել «մշտապես գործող մարմնի» բառերը.

4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ կետերով.

«5.1) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում` գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.

 5.2) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում` հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.

 5.3) այն ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը.».

 5) 3-րդ մասի «Կոլեկտիվ» բառը փոխարինել «Թղթային եղանակով ներկայացվող կոլեկտիվ» բառերով.

 6) 4-րդ մասը «ներկայացուցչի լիազորագիրը» բառերից հետո լրացնել «, իսկ օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում` օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրագիրն ստանալու օրը հանրագիրը ենթակա է գրանցման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանրագիրը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Հանրագիրը վերադարձնելը

 

1. Եթե հանրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 6-րդ հոդվածով հանրագրին ներկայացվող պահանջներին, կամ հանրագիրը ներկայացվել է օտար լեզվով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին այն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանրագրում շտկումներ իրականացնելու նպատակով: Նշված ժամկետում հանրագիրը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու դեպքում հանրագիրը ենթակա է մերժման:

2. Եթե հանրագիրը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին` պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:

3. Եթե հանրագրի մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա հանրագիրը քննվում է միայն վերաբերելի մասով` հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցելով հանրագիր ներկայացրած անձին` պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու մյուս մասով:

4. Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր առաջարկությունն ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա առաջարկությունն ամբողջությամբ կամ մասամբ որպես հանրագիր չի արձանագրվում, իսկ այն ներկայացրած անձին պարզաբանվում է, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով կամ մասով:»:

 

i

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետի «ընթացակարգ» բառից հետո հանել «, կամ» բառը և դնել միջակետ.

2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

 «6) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքով, կամ

 7) առաջարկությունը կամ գրությունը կամ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը:»:

 

i

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16. Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելը

 

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաև հանրագրի պատասխանն ուղարկվում են հասցեատիրոջ ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեին կամ բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեին և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հրապարակվում են Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագրի չհրապարակման մասին նշում: Թղթային եղանակով հանրագիր ներկայացնելու դեպքում սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաև հանրագրի պատասխանը ուղարկվում են փոստով` հանձնելու մասին ծանուցմամբ հանրագրի մեջ նշված հասցեով կամ հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով, եթե հասցեատերը հանրագրի մեջ ցանկություն չի հայտնել պատասխանն ստանալ էլեկտրոնային փոստի հասցեին:

2. Թղթային եղանակով ներկայացված կոլեկտիվ հանրագրի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերն ուղարկվում են հանրագրում որպես պատասխանատու նշված անձին, իսկ պատասխանը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հրապարակվում է Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագրի չհրապարակման մասին նշում:»:

 

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-122-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 03.03.2021
N ՀՕ-122-Ն օրենք