Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲԱՆԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼԻՍ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒ ...

 

 

050.0319.111201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2001 թվականի թիվ 319

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼԻՍ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՔԱՐՏԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 49-րդ հոդվածները, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բանկային հաշիվներ բացելիս ստորագրությունների նմուշների քարտերը հարկային մարմիններին հաշվառման ներկայացնելու կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում սույն որոշմամբ հաստատված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի համաձայնեցմանը:

3. Սահմանել, որ մինչև սույն որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ բանկային հաշվի պայմանագրեր կնքած հաճախորդների ստորագրությունների նմուշների քարտերը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի հետ համաձայնեցված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հաշվարկային կամ այլ հաշիվներ բացելու մասին» կարգի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից 1993 թվականի հունիսի 1-ին հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի հետ համաձայնեցված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հաշվարկային կամ այլ հաշիվներ բացելու մասին» կարգի լրացման պահանջներին:

4. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի հետ համաձայնեցված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հաշվարկային կամ այլ հաշիվներ բացելու մասին» կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից 1993 թվականի հունիսի 1-ին հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի հետ համաձայնեցված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում հաշվարկային կամ այլ հաշիվներ բացելու մասին» կարգի լրացումը:

5. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգն ուժի մեջ է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցման պահից յոթ օր հետո:

6. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

    Հաստատված է              Համաձայնեցված է     Համաձայնեցված է

 

    ՀՀ կենտրոնական բանկի  ՀՀ ֆինանսների և       ՀՀ պետական եկամուտների

    նախագահ`              էկոնոմիկայի նախարար`  նախարար`

 

-------- Տ. ՍԱՐԳՍՅԱՆ ------- Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ ---------- Ե. ԶԱԽԱՐՅԱՆ

    ------------          -----------           -----------

    2001 թվական           2001 թվական           2001 թվական

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼԻՍ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՔԱՐՏԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (այսուհետ` բանկեր) պարտավոր են.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված իրավաբանական անձանցից (այդ թվում` բանկերից), հիմնարկներից և պետական մարմիններից, բանկում բանկային հաշիվներ բացելիս (այդ թվում` նույն անձի կողմից նույն բանկում նոր բանկային հաշիվ բացելիս), պահանջել վերջիններիս գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը հաշվառման ներկայացնել իրենց հաշվառման վայրի (մարզային) տարածքային հարկային մարմին և հարկային մարմնի կողմից վավերացված ստորագրությունների նմուշների քարտերը ներկայացնել բանկին.

բ) օտարերկրյա պետություններում ստեղծված իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերից և ներկայացուցչություններից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերից և ներկայացուցչություններից, բանկում բանկային հաշիվներ բացելիս (այդ թվում` նույն անձի կողմից նույն բանկում նոր բանկային հաշիվ բացելիս), պահանջել վերջիններիս գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը հաշվառման ներկայացնել իրենց հաշվառման վայրի (մարզային) տարածքային հարկային մարմին և հարկային մարմնի կողմից վավերացված ստորագրությունների նմուշների քարտերը ներկայացնել բանկին.

գ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից, հյուպատոսական հիմնարկներից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից, բանկում բանկային հաշիվներ բացելիս (այդ թվում` նույն անձի կողմից նույն բանկում նոր բանկային հաշիվ բացելիս), պահանջել վերջիններիս հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը հաշվառման ներկայացնել իրենց հաշվառման վայրի (մարզային) տարածքային հարկային մարմին և հարկային մարմնի կողմից վավերացված ստորագրությունների նմուշների քարտերը ներկայացնել բանկին.

դ) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերից, բանկում բանկային հաշիվներ բացելիս (այդ թվում` նույն անձի կողմից նույն բանկում նոր բանկային հաշիվ բացելիս), պահանջել անհատ ձեռնարկատիրոջ, իսկ առկայության դեպքում` վերջինիս հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը հաշվառման ներկայացնել իրենց հաշվառման վայրի (մարզային) տարածքային հարկային մարմին և հարկային մարմնի կողմից վավերացված ստորագրությունների նմուշների քարտերը ներկայացնել բանկին:

2. Հարկային մարմինները սույն կարգի 1-ին կետով սահմանված սուբյեկտների կողմից ներկայացված ստորագրությունների նմուշների քարտերի հաշվառումը կատարում են վերջիններիս ներկայացման օրը` վավերացնելով քարտերը հարկային մարմինների համապատասխան կնիքով և համեմատելով հարկային մարմիններում առկա տեղեկությունների հետ:

3. Բանկերը կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն` սույն կարգի 1-ին կետում սահմանված սուբյեկտների համար առանց սույն կարգին համապատասխան հարկային մարմինների կողմից վավերացված ստորագրությունների նմուշների քարտերի բանկային հաշիվներ բացելու համար:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.12.2001
N 319
Որոշում