Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 293 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎ ...

 

 

050.0332.251201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2001 թվականի թիվ 332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 293 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՈՐՈՇ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42.1 հոդվածը, քննարկելով Հայաստանի Հանրապետության որոշ բանկերի դիմումը զարգացման ռազմավարական ծրագրերի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2002-2004 թթ. զարգացման ռազմավարական ծրագրերի ներկայացման մասին» թիվ 293 որոշմամբ սահմանված ռազմավարական ծրագրերի ներկայացման ժամկետը ստորև ներկայացված բանկերի համար երկարաձգել մինչև 2002 թվականի հունվարի 10-ը.

«Հայագրոբանկ» ԲԲԸ, «Միջազգային Ինվեստիցիոն Բանկ» ՓԲԸ, «Հայինվեստբանկ» ՓԲԸ, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ, «Յունիբանկ» ՓԲԸ:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.12.2001
N 332
Որոշում