Սեղմել Esc փակելու համար:
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆ ...

 

20.05.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2021 թվականի N 607-Ն

 

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 179-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:

4. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետը և XI գլուխն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. ապրիլի 22
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 22-ի
N 607-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) նպատակն է մարդու կյանքի, առողջության վրա բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ազդեցության ռիսկի աստիճանի գնահատումը և անվտանգության ապահովումը: Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերին համապատասխան, հետևյալ պողպատե արտադրանքների վրա`

 

բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր` 7214 99 790 0,

ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական 7214 99 100 0,

տրամատով 7214 99 390 0

բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր` ածխածնային պողպատից, շիկագլոցված, կլոր հատվածքի, 7213 91 100 0,

ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով 7213 99 100 0

մետաղալար ածխածնային պողպատից` չպատված և չողորկված, մինչև 0,25 % և 0,6 % կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող 7217 10

առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով ամրանային ճոպան 7312 10:

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների (այսուհետ` պողպատե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

3. Պողպատե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

1) պողպատե մետաղալար` ազատ կծկած կաժերով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ.

2) ամրանային ձողեր` ուղղաձիգ ձողերի տեսքով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ.

3) 7-ամրանային ճոպան (K7)` մեկ կենտրոնական ուղղաձիգ մետաղալարի շուրջը մեկ շարքով հյուսված պարուրաձև 6 մետաղալարից բաղկացած ամրանային տարր.

4) հայտատու` օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչ կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պողպատե արտադրանքներ արտադրող իրավաբանական անձ, որը սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմնի.

5) հոսունության պայմանական սահման, σ 0,2 Ն/մմ2 լարում, որի ազդեցությամբ պայմանական ակնթարթային պլաստիկ (մնացորդային) դեֆորմացիան հասնում է 0,2 %.

6) հոսունության ֆիզիկական սահման σm, Ն/մմ2` ամենացածր լարում, որի ժամանակ դեֆորմացիան տեղի է ունենում առանց բեռնվածքի նկատելի ավելացման.

7) խզման ժամանակավոր դիմադրություն, σn,Ն/ մմ2` խզումից առաջ ամենամեծ բեռնվածքին համապատասխանող լարում.

8) հարաբերական երկարացում խզումից հետո δ5, δ10, δ100 և այլն, %` նմուշի այն սահմանների միջև ընկած հաշվարկային երկարության փոփոխությունը նմուշի սկզբնական երկարության նկատմամբ, որի սահմաններում տեղի է ունեցել խզում.

9) հարաբերական հավասարաչափ երկարացում δp % սկզբնական 50 կամ 100 մմ երկարության հանդեպ նմուշի հաշվարկային երկարության փոփոխություն խզման տեղը չընդգրկող հատվածում.

10) հարաբերական երկարացում խզումից առաջ δn(Agt),%` նմուշի հաշվարկային երկարության փոփոխությունն առավելագույն լարման ժամանակ.

11) կոռոզիա` ամրանային ձողերի կայունությունը ճաքճքման հանդեպ.

12) ամրանային պողպատի դաս` պողպատե արտադրանքների որակի հիմնական ցուցանիշ, որը համապատասխանում է ֆիզիկական կամ պայմանական հոսունության սահմանի նշանակությանը.

13) ածխածնային համարժեք, CЭ` պողպատի եռակցելիության պայմանական ցուցանիշ, որն արտահայտված է ածխածնի և ածխածնի պարունակությանը բերված, պողպատում լեգիրացնող տարրերի զանգվածային մասերի գումարի տեսքով.

14) խմբաքանակ` միևնույն ձուլվածքից պատրաստված` նույն դասի, նույն անվանական տրամագծի և նույն արտադրողի կողմից արտադրվող պողպատե արտադրանքի որոշակի քանակ.

15) եռակցված ամրանային պատրաստվածքներ` բետոնի ամրանավորման համար նախատեսված ամրանային ցանցեր, ամրանային կմախքներ, ամրանի առանձին ձողեր` եռակցված կցվանքով միացումներով ձողի երկայնքով.

16) ծառայողական բնութագրեր` ամրանային ձողերի որակական բնութագրեր, որոնք արտահայտվում են շահագործման և վերամշակման գործընթացներում:

 

III. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

5. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա պողպատե արտադրանքների շրջանառության դուրսբերումն առանց համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները պետք է ուղեկցվեն հայերեն մակնշմամբ, համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով:

 

IV. ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Ամրանային պողպատի` ըստ ձգման ամրության դասը նշագրվում է RB, A` շիկագլոցված և AT ջերմամեխանիկորեն ամրացված 3-80 մմ տրամագծով ամրանային ձողերի համար, որոնք պատրաստվում են հետևյալ դասերով`

1) A 240 C` հարթ տրամատով.

2) A 300 C, A 400, RB 400 W, A 400 C, AT 400, AT 400C, RB 500 W, A 500 C, A500, RB500, AT 500, A 600, AT 600, A 600 C, AT 600 C, A 600 K, AT 600 K, A 800, AT 800, A 800 K, AT 800 K, A 1000, AT 1000, AT 1000 K և AT 1200` պարբերական տրամատով.

3) 1030, 1080, 1180 և 1230` հարթ և պարբերական տրամատով:

8. Ըստ կիրառման հատկությունների` ամրանային ձողերը բաժանվում են`

1) եռակցվող` W և C ինդեքսներով.

2) կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ` K ինդեքսով.

3) ոչ եռակցվող` առանց W և C ինդեքսների.

4) ոչ կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ` առանց K ինդեքսի.

5) ջերմամեխանիկորեն ամրացված` ինդեքս T.

6) Aп-ամրանային ձող պարբերական տրանատով նախատեսված ե/բ կոնստրուկցիաների նախալարման համար.

7) B, Bp` սառը դեֆորմացված 3-12 մմ տրամագծով պողպատե մետաղալարի համար, որը պատրաստվում է`

ա. B` հարթ տրամատով` B 500, B 1100, B 1200, B 1300, B 1400, B 1500,

բ. Bp` պարբերական տրամատով` Bp 500, Bp 1100, Bp 1200, Bp 1300, Bp 1400, Bp 1500.

8) K 6-15 մմ տրամագծով ամրանային ճոպանների համար` K7-1400, K71500:

9. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող` ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով և կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով ձողերի (այսուհետ` ամրանային ձողեր) մեխանիկական ցուցանիշներն արտադրողի մոտից առաքման ժամանակ, ինչպես նաև բետոնի նախալարման համար օգտագործվող A 600 և բարձր դասի ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին (N 1 աղյուսակում 1030, 1080, 1180 և 1230 ամրանային պողպատի դասերը ներկայացված են ըստ խզման ժամանակավոր դիմադրության):

 

Աղյուսակ N 1

 

Ամրանային պողպատի դասը Էլեկտրա-տաքացման ջերմաստիճանը, C0 Խզման ժամանակավոր դիմադրությունը,σB, Ն/մմ2 Հոսունության պայմանական (ֆիզիկական) սահմանը,σ0,2 (σT), Ն/ մմ2 Հարաբերական երկարացումը, % Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը Կալակի տրամագիծը (dH- ձողի անվանական տրամագիծը), մմ
δ5 δp Agt
     
     
     
     
     
     
    ոչ պակաս    
A 240 C   370 240 25   2,5 180 2 xd
A 300 C   490 290 19 - 2,5 180 3 xd
A 400   590 400 16   2,5 90 3 xd
RB 400W   500 400 14   2,5 90 3xd
А 400C   500 400 14   2,5 90 3xd
A т400   500 400 14   2,5 90 3xd
A т400C   500 400 14   2,5 90 3xd
A 500   600 500 14   2,5 90 3xd
RB 500   600 500 14   2,5 90 3xd
A500C   600 500 14   2,5 90 3xd
RB500W   600 500 14   2,5 90 3xd
Aт500   600 500 14   2,5 90 3xd
Aт500C   600 500 14   2,5 90 3xd
A 600 AT600 A 600 C AT600 C A 600 K 400 800 600 12 4 2,5 45 5 xd
A 800 AT 800 A 800 K AT 800 K 400 1000 800 8 2 3,5 45 5 xd
A 1000 AT 1000 AT 1000 K 450 1250 1000 7 2 3,5 45 5 xd
AT 1200 450 1450 1200 6 2 3,5 45 5 xd
1030 1080 1180 1230 - 1030 1080 1180 1230 835 930 930 1080 - - 3,5 - -

 

10. Մեխանիկական փորձարկումների արդյունքները պետք է լինեն ոչ պակաս սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված նորմերից:

11. Ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամանակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ պետք է լինի 1,03 գործակցից ոչ պակաս:

12. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային ձողերի համար թույլատրվում է սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված խզման ժամանակավոր դիմադրության ցուցանիշների նվազեցում` ոչ ավելի, քան 50 Ն/մմ2-ով` այն դեպքում, երբ հարաբերական երկարացումը խզումից հետո (δ5) ավելանում է 2 տոկոսով, և հարաբերական հավասարաչափ երկարացումը (δp)` 1 տոկոսով:

13. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային պողպատի խզման ժամանակավոր դիմադրությունը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված նորմերից 300 Ն/մմ2-ից ավելի:

14. Ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները (σB, σ0,2, σT) պետք է որոշվեն` հաշվի առնելով դրանց փոփոխականությունը գլխավոր համախմբվածքում և յուրաքանչյուր ձուլվածք-խմբաքանակում` սույն տեխնիկական կանոնակարգի XI գլխով նախատեսված` պողպատ շիկագլոցված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար ստանդարտով սահմանված գլոցվածքի մեխանիկական հատկությունների ամրության բնութագրերի ցուցանիշների որոշման մեթոդական պահանջներին համապատասխան: Արտադրողի և սպառողի համաձայնությամբ` մեխանիկական հատկությունները որոշվում են որպես բնորոշ արժեքների գնահատում:

15. Պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերը պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 2

 

Ամրանային պողպատի դասը Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի
C Si Mn P S N Cu As
A 240 C A 300 C 0, 24 0,05-0,30 /0,25/ 0,65 /0,70/ 0, 050 /0,056/ 0, 050 /0,055/ 0, 012 /0,013/ 0,30 /0,30/ 0,08 /0,08/
A 400 0,22- 0,39 0,90 0,9-1,7 0,045 0,045 - 0,35 -
RB 400 W A 400 C Aт400 Aт 400 C 0,24 0,65 1,7 0,055 0,055 0,013 0.35 -
A 500 RB500 0,30 0,9 1,7 0,05 0,05 0,013 0,35 -
A500C RB500W Aт500 Aт500C 0,34 0,6-2,5 1,7 0,05 0,05 - 0,35 -
A600 Aт600 Ат600C A600K Aт600K A800 Aт800 А800К Ат800К А1000 Ат1000 Aт1000К 0.34 2.40 0.6-2.4 0.04 0.04 0.012 - 0.08
А800 Ат800К 0.34 2.40 2.30 0.040 0.040 0.012 - 0.08
А1000                
Ат1200 034 2.40 0.6-1.1 0.04 0.04 0.012 - 0.08
1030                
1080 - - - 0.04 0.04 - - -
1180                
1320                

 

16. Եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը պետք է լինի 0,35 %-ից ոչ ավելի` յուրաքանչյուր տարրի համար:

17. Ամրանային ձողերը համարվում են կայուն` կոռոզային ճաքճքման հանդեպ, եթե ազոտական թթվի կալցիումական աղի 600 զանգվածային բաժնեմասից, ազոտական թթվի ամոնիումի 50 զանգվածային բաժնեմասից և ջրի 350 զանգվածային բաժնեմասից բաղկացած` 98-10000 C ջերմաստիճանի նիտրատային լուծույթում և 0,9 sB համարժեք լարման տակ փորձարկվող նմուշների` մինչև կոռոզիական ճաքճքման հետևանքով քայքայման ժամանակը կազմում է 100 ժամից ոչ պակաս:

18. 25 մմ-ից բարձր տրամագծով ամրանային ձողերի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական հատկությունների նորմերի և ծառայողական բնութագրերի պահպանման դեպքում ածխածնի զանգվածային մասի ավելացումը մինչև 0,37 %` չի համարվում խոտանման հատկանիշ:

19. Ածխածնային պողպատից` չպատված և չողորկված, մինչև 0,25 % զանգվածային մասով ածխածին պարունակող, այդ թվում` B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3, քիմիական ցուցանիշները` N 4 աղյուսակներով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 3

 

Անվանական տրամագիծը, dH, մմ Խզման ժամանակավոր դիմադրու- թյունը, σB Հոսունության ֆիզիկական սահմանը, σT Հարաբերական երկարացումը խզումից հետո, δ5,% Ծռման փորձարկում` սառը վիճակում, ծռման անկյունը, աստիճանը Կալակի տրամագիծը (dH-ձողի անվանական տրամագիծը), մմ
Ն/մմ3
ոչ պակաս
4 12 550 500 12 160 180 3 - 4 dH

 

 

Աղյուսակ N 4

 

Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի
C Si Mn P S N
0,24 0,65 1,70 0,055 0,055 0,013 0,52

 

20. Ածխածնային պողպատից` չպատված և չողորկված, 0,6 % կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մետաղալարի (այսուհետ` պողպատե մետաղալար) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 5 աղյուսակով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 5

 

Անվանական տրամագիծը, dHմմ Հոսունության պայմանական սահմանը,σ0.2 Խզման ժամանակավոր դիմադրությունըσB Հարաբերական երկարացումը, % Կալակի տրամագիծը` 1800 անկյան ծռման փորձարկման ժամանակ Հետծռումների թիվը` d= 30 մմ կալակի դեպքում
Ն/մմ2 δ100 Agt հարթ տրամատի համար պարբերական տրամատի համար
ոչ պակաս
4 1500 1770 - 3,5 5 di 4 3
5 1500 1770 - 3,5 5 di 4 3
6 1500 1770 - 3,5 5 di 4 3
7 1420 1670 - 3,5 5 di 4 3
8 1420 1670 - 3,5 5 di 4 3
9 1200 1470 - 3,5 5 di 4 3
10 1280 1570 - 3,5 5 di 4 3
12 1290 1570 - 3,5 5 di 4 3

 

21. Ածխածնային պողպատից սովորական որակի, չպատված, չողորկված, մինչև 0,20 % պողպատե ամրալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակով սահմանված նորմերին.

 

Աղյուսակ N 6

 

Պողպատի դասը Ժամանակավոր դիմադրությունը σl: Ն/մմ2 (կգուժ/մմ2) ոչ ավել Խզումից հետո լայնական կտրվածքի հարաբերական նեղացում, ψ%, ոչ պակաս
У01, ВО У02 У01; ВО У02
Ст0 ածխածնի պարունակությունը մինչև 0,12% 420(43) 470 (48) 68 66
Ст0 ածխածնի պարունակությունը ավել 0.12% - - 60 58
Ст1кп; Ст1пс; Ст1сп 420(43) 470 (48) 68 66
Ст2кп; Ст2пс; Ст2сп 420 (43) 470 (48) 60 60
Ст3кп; Ст3пс; Ст3сп 490 (50) 540 (55) 60 60

 

1) ըստ սառեցման մեթոդի ամրալարը կարող է սառեցվել օդում կամ ենթարկվել մեկ կամ երկփուլ արագացված սառեցման`

ա. У01–մեկ փուլ սառեցում,

բ. У02–երկփուլ սառեցում,

գ. ВО–սառեցում օդում.

2) սառը վիճակում 1800 ծռման դեպքում ամրալարը չպետք է քայքայվի նույն տրամագծով առանցքի շուրջը:

22. Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` պողպատե մետաղալարի ռելաքսացիան 70 % խզման փաստացի ուժի ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 2,5 % -ը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:

23. Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ծռման փորձը կարող է փոխարինվել ծռում-հետծռում փորձով` պողպատի հնեցման հակման հատկությունները հաստատելու համար: Պողպատե արտադրանքների ծռման-հետծռման փորձարկումներից հետո փորձարկված նմուշներից ոչ մեկը չպետք է ունենա անզեն աչքին տեսանելի ջարդվածքներ կամ ճաքեր:

24. Առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի (այսուհետ` ամրանային ճոպան) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 7 աղյուսակով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 7

 

Տրամագիծը, d, մմ Հոսունության պայմանական սահմանը, σ0,2 Խզման ժամանակավոր դիմադրությունը, σB Հարաբերական երկարացումը, δПAgt, % Ռելաքսացիան` փաստացի խզման ուժի 70 %-ը կազմող ելքային բեռնվածքի 1000 ժ ազդեցությունից, ըստ ամրանաճոպանների պատրաստման ձևի, %
պայմանական անվանական Ն/ մմ2 բացթողմամբ լարման տակ բացթողմամբ
ոչ պակաս ոչ ավելի
6 6, 20 1500 1770 4 8 2,5
9 9,3 9,5 1460 1580 1720 1860 3,5 3,5
10 11 10, 8 11, 1 1460 1500 1720 1860 3,5 3,5
12 - 12, 4 12, 7 1460 1580 1720 1860 3,5 3,5
15 15, 2 1580 1860 3,5

 

25. Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` պողպատե մետաղալարը և ամրանային ճոպանը պետք է ապահովի անվանական ձգման ամրության սահմանի 70 %-ը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ` առանց քայքայման`

1) պողպատե մետաղալարի համար լարման միջակայքը պետք է կազմի` հարթ տրամատով պողպատե մետաղալարերի համար` 200 Ն/մմ2, իսկ պարբերական տրամատով պողպատե մետաղալարերի համար` 180 Ն/ մմ2.

2) ամրանային ճոպանի համար լարման միջակայքը պետք է կազմի 195 Ն/ մմ2:

26. Պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չպետք է լինեն կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը:

27. Ամրանի տրամաչափի, կտրվածքի մակերեսի, հարթ և պարբերական պրոֆիլի ամրանային պողպատի 1 մ երկարության քաշի, ինչպես նաև պարբերական պրոֆիլների համար քաշի թույլատրելի շեղումների ցուցանիշները պետք է համապատասխանեն N 8 աղյուսակով սահմանված նորմերին:

 

Աղյուսակ N 8

 

Անվանական տրամագիծը, մմ Կտրվածքի մակերեսը, մմ2 Ամրանի 1 մ երկարության քաշը
Անվանական քաշը,կգ Թույլատրելի շեղում, %
6 0.283 0.222 +9.0
8 0.503 0.395 -7.0
10 0.785 0.617 +5.0 -6.0
12 1.131 0.888
14 1.540 1.210
16 2.010 1.580 +3.0 -5.0
18 2.540 2.000
20 3.140 2.470
22 3.800 2.980
25 4.910 3.850
28 6.160 4.830
32 8.040 6.310 +3.0 -4.0
36 10.180 7.990
40 12.570 9.870
45 15.000 12.480
50 19.630 15.410 +2.0 -4.0
55 23.760 18.650
60 28.270 22.190
70 38.480 30.210
80 50.270 39.460

 

V. ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

28. Պողպատե արտադրանքների յուրաքանչյուր կապի կամ կաժի վրա, 2-3 մ հեռավորությամբ, դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`

1) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում).

2) ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը.

3) արտադրման տարեթիվը, ամիսը.

4) խմբաքանակի համարը, զանգվածը.

5) համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվությունը:

Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ներկապատման միջոցով կատարվում է լրացուցիչ գունավոր մակնշում: Գունավոր մակնշումը կատարվում է կապերի ճակատային մասում:

29. Յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի մակնիշը, գլոցվածքային մակնշում` ոչ ավելի քան 1.5 մետր հեռավորությամբ:

30. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում է 2 պիտակ, իսկ արտադրողի և սպառողի փոխհամաձայնության դեպքում` մեկ պիտակ: Կաժերով մատակարարված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում է մեկ պիտակ:

 

VI. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՈՒՄԸ

 

31. Պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով` ամրացնելով մետաղալարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը` դրանց պահման և փոխադրման ժամանակ:

32. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 15000 կգ-ը, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար` 3000 կգ-ը:

33. Կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները պետք է կապվեն 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերը պետք է ամրացվեն 2 կամ 3 լրացուցիչ կապով:

34. Յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որում պետք է նշված լինեն հետևյալ տվյալները`

1) արտադրող կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը և հասցեն.

2) սպառողի անվանումը.

3) պատվերի համարը, փոխադրամիջոցի համարանիշը.

4) որակի փաստաթղթի ձևակերպման ամսաթիվը.

5) պողպատի մակնիշը, ամրության դասը.

6) ձուլվածքի կամ խմբաքանակի համարը.

7) պողպատե արտադրանքի անվանումը, չափերը, տեղերի քանակը և ընդհանուր զանգվածը, տեղեկություններ հատկությունների, մակերևույթի որակի, նշանակության մասին և արտադրանքի նորմատիվ փաստաթղթերով նախատեսված այլ պահանջներ.

8) նորմատիվ փաստաթղթի համարը, համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը, համապատասխանության ազգային նշանը և նորմատիվ փաստաթղթի նշումը, որի համաձայն արտադրվել է արտադրանքը.

9) պողպատի քիմիական կազմը` պատրաստի արտադրանքում կամ ձուլվածքի նմուշով.

10) պողպատե արտադրանքի մեխանիկական հատկությունները.

11) որակի տեխնիկական հսկողության դրոշմը:

35. Խմբաքանակի զանգվածը չպետք է գերազանցի 70 տոննան: Պողպատե արտադրանքների արտահանման դեպքում խմբաքանակի չափը սահմանվում է միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան:

36. Ամրանային ձողերն ամրացվում են ոչ պակաս 4-6 տեղից` այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-3 մ:

37. Փաթեթավորված պողպատե արտադրանքները փոխադրվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով` ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների:

38. Փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պետք է պահվեն և դարսվեն դարսակաշարերով` հատակից 80-100 մմ բարձրությամբ` փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում:

 

VII. ԵՌԱԿՑՎԱԾ ԱՄՐԱՆԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

39. Կախված ամրանային պողպատի դասից` եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը պետք է լինի`

1) A 240 C, A 300 C, RB 400 W և A 400 C դասերի համար` 0,30-0,52 %.

2) RB 500 W և A 500 C դասերի համար` 0,35-0,52 %.

3) A 600 C դասի համար` 0,40-0,65 % .

4) 32 մմ-ից ավելի տրամագծով RB 400 W և RB 500 W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ մեծությունը պետք է լինի 0,57 %-ից ոչ ավելի:

40. Ածխածնային համարժեքի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Cý

=

C

+

Mn

+

(Cr+V+Mo)

+

(Cu+Ni) ,

 

 

 

 

6

 

5

 

15

 

որտեղ C, Mn, Cr, V, Mo, Cu, Ni և Si-ն ածխածնի, մանգանի, քրոմի, վանադիումի, մոլիբդենի, պղնձի, նիկելի և սիլիցիումի փաստացի զանգվածային մասերն են պողպատում` տոկոսային հարաբերությամբ:

41. Մանգանով լեգիրացված պողպատե գլոցվածքի համար ածխածնային համարժեքի մեծությունը թույլատրվում է հաշվարկել հետևյալ բանաձևով`

 

Cý

=

C

+

Mn

+

Si ,

 

 

 

 

8

 

7

 

որտեղ Siմանգանի զանգվածային մասն է պողպատում` տոկոսային հարաբերությամբ:

42. A240C դասի գլոցվածքը` պատրաստված տաք գլոցման, առանց հսկվող սառեցման մեթոդով, երաշխավորվում է որպես եռակցվող, իսկ ածխածնային համարժեքը չի նորմավորվում և չի հսկվում:

43. A400C, A500C և A600C դասի գլոցվածքների եռակցելիությունը երաշխավորվում է նաև եռակցման նմուշների ձգման փորձարկման բավարար արդյունքներով` համաձայն սույն կանոնակարգի XI-րդ գլխում ներառված ԳՕՍՏ 34028-2016 միջպետական ստանդարտի:

44. Ամրանային ձողերի եռակցելիությունը և կայունությունը կոռոզային ճաքճքման հանդեպ պետք է ապահովված լինի քիմիական կազմով և արտադրման տեխնոլոգիայով: Սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներում ներկայացված խզման ժամանակավոր դիմադրության նորմերի նկատմամբ չի թույլատրվում եռակցված միացումի ժամանակավոր դիմադրության նվազում` 10 %-ից ավելի: Ամրանային ձողերը համարվում են եռակցելի, եթե ամրանային պողպատի դասը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներով սահմանված պահանջներին և եռակցված կարերի շահագործման բնութագրերին` սույն տեխնիկական կանոնակարգի XI գլխով նախատեսված` երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային ու ներդիր եռակցված պատրաստվածքների, ամրանի եռակցված միացումների և ներդիր պատրաստվածքների ստանդարտով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան:

 

VIII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

45. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար համապատասխանության գնահատման նշանակված մարմինը`

1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերը խմբաքանակի կամ սերիական արտադրության համար.

2) սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում և գնահատման արդյունքում տրամադրում է արտադրողին կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչին Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը` թույլատրելով պողպատե արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա դրոշմումը:

46. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումների կատարումն ապահովելու նպատակով`

1) պողպատե արտադրանքի նմուշառումն իրականացնում է հայտատուի մասնակցությամբ: Պողպատե արտադրանքի մեխանիկական ցուցանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրվում են սույն տեխնիկական կանոնակարգի 35-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբաքանակից հետևյալ քանակությամբ`

ա. ամրանային ձողեր` 4 նմուշ,

բ. պողպատե մետաղալարեր` 6 նմուշ,

գ. ամրանային ճոպան` 2 նմուշ.

2) քիմիական կազմի որոշման համար` 1 նմուշ.

3) շարունակական արտադրվող պողպատե արտադրանքների սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգով գնահատման ժամանակ սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինն արտադրության վիճակի վերլուծության գործընթացում պողպատե արտադրանքը բնորոշող չափանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրում է յուրաքանչյուր 3 հաջորդող տրամագծերի խմբից` հետևյալ քանակությամբ`

ա. պատրաստի գլոցվածքի քիմիական կազմը որոշելու համար` 3 նմուշ,

բ. տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր տեսակի փորձարկումների համար` 30 նմուշ:

47. Պողպատե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց փաթեթվածքների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մակնշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:

48. Փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:

49. Սերիական արտադրանքի գնահատման ժամանակ սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ A 800, AT 800, A 1000, AT 1000, AT 1200, 1030, 1080, 1180 և 1230 դասերի ամրանային պողպատի ռելաքսացիան, խզման ժամանակավոր դիմադրությանը համապատասխանող առավելագույն ուժի 70 %-ը կազմող ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 4 %-ը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:

50. Սերիական արտադրանքի գնահատման ժամանակ սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ` AT 800, AT 1000 և AT 1200, 1030, 1080 և 1230 դասերի ամրանային պողպատը պետք է դիմանա անվանական ձգման ամրության սահմանի 70 %-ը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ` առանց քայքայման: Հարթ տրամատով ամրանային ձողերի համար լարման միջակայքը պետք է կազմի 245 Ն/ մմ2, իսկ պարբերական տրամատով ամրանային ձողերի համար` 195 Ն/մմ2:

51. Սերիական արտադրանքի համար համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ վերջինիս հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է սույն որոշման 45-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված սերտիֆիկացման համար նախատեսված համապատասխանության գնահատման ընթացակարգով:

52. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի` սերիական արտադրանքի համար` մինչև 5 տարի ժամկետով, իսկ խմբաքանակի համար ժամկետ չի նախատեսվում:

53. Սերտիֆիկացված սերիական պողպատե արտադրանքի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 51-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

54. Սույն տեխնիկական կանոնակարգի 53-րդ կետում նշված սերիական արտադրանքի համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա համապատասխանության գնահատում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

55. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը 5-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է հայտատուին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին (անմիջականորեն կամ պատվիրված փոստային առաքմամբ` ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ տեղեկատվություն ուղարկելու միջոցով):

Սերտիֆիկատի գործողության կասեցման ծանուցումը ստանալուց հետո հայտատուն կասեցման համար սահմանված ժամկետում պարտավոր է վերացնել արձանագրված թերությունները կամ անհամապատասխանությունները: Սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման ծանուցումը ստանալուց հետո հայտատուն 10-օրյա ժամկետում պետք է ապահովի տվյալ արտադրանքի շուկայից հետ կանչում:

 

IX. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

56. Պողպատե արտադրանքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

X. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

57. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների պետական վերահսկողությունն իրականացվում է ԳՏեխնիկական կանոնակարգման մասինգ և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և այլ իրավական ակտերով:

 

XI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտների նշագիրը և կետերը Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը
1 2
ԳՕՍՏ 12344-2003 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ածխածնի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12345-2001 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ծծմբի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12346-78 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Սիլիցիումի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12347-77 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Ֆոսֆորի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12348-78 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Մանգանի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12350-78 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Քրոմի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12352-81 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Նիկելի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 12355-78 Լեգիրացված և բարձր լեգիրացված պողպատներ. Պղնձի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 34028-2016 Ամրանային գլոցվածք երկաթբետոնե կոնստրուկցիաների համար. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 18895-97 Պողպատ. Լուսաէլեկտրական սպեկտրային վերլուծության մեթոդ
ԳՕՍՏ 30136-95 (ԻՍՕ 8457-1-89) Սովորական որակի ամրալար ածխածնային պողպատից: Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 10884-94 Ջերմային մշակված ածխածնային պողպատ ե/բ կոնստրուկցիաների համար: Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 3282-74 Ընդհանուր նշանակության ամրալար ցածր լեգիրացված պողպատից կ.2.2 աղ2,կ.2.3,կ2.4,կ.2.5,կ.2.7 կ.2.8 , կ.2.9
ԳՕՍՏ 10922-2012 Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային և ներդիր եռակցված պատրաստվածքներ, ամրանի եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 14098-2014 Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանների եռակցված միացումներ և ներդիր պատրաստվածքներ. Տիպերը, կոնստրուկցիաները և չափերը
ԳՕՍՏ 14019-20003 (ԻՍՕ 7438-85) Մետաղական նյութեր. Ծռման փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 23279-2012 Ամրանային եռակցված ցանցեր` երկաթբետոնե կոնստրուկցիաների և պատրաստվածքների համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 7565-81 Թուջ, պողպատ և համաձուլվածքներ. Քիմիական կազմի որոշման համար նմուշառման մեթոդ
ԳՕՍՏ 7564-97 Գլոցվածք. Մեխանիկական և տեխնոլոգիական փորձարկումների համար նախապատրաստվածքների և նմուշների նմուշառման ընդհանուր կանոններ
ԳՕՍՏ 12004-81 Ամրանային պողպատ. Խզման փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 1579-93 Մետաղալար. Գերծռման փորձարկման մեթոդներ
ՀՍՏ ԻՍՕ 780-2010 Փաթեթավորում. Բեռների վարվելակարգային գրաֆիկական մակնշում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2021
N 607-Ն
Որոշում