040.1272.271201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1272
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 4.1-ին կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի Զորավար Անդրանիկի N 6 և Բժշկյան N 9 հասցեներում գտնվող բնակելի շենքերի շինարարության պետական պատվերի տեղադրման մրցույթների արդյունքներով տնտեսված 13.72 մլն դրամը, այդ թվում` համապատասխանաբար 5.11 մլն և 8.61 մլն դրամը նպատակաուղղել նշված շենքերի տեխնիկատնտեսական նպատակներով վերանախագծման հետևանքով առաջացած լրացուցիչ աշխատանքների ֆինանսավորմանը:
2. 2001 թվականին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում իրականացվող կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների շինարարության մրցույթների արդյունքներով տնտեսված 20.925 մլն դրամը վերաբաշխել հետևյալ կերպ`
ա) Ալավերդու համաբուժարանի շինարարության ավարտում` 4.47 մլն դրամ.
բ) Ստեփանավանի Գարեգին Նժդեհի N 3ա հասցեում գտնվող բնակելի շենքի շինարարության ավարտում` 6.2 մլն դրամ.
գ) 2002 թվականին իրականացվելիք կապիտալ շինարարության օբյեկտների նախագծման աշխատանքներ` 10.255 մլն դրամ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկօրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված օբյեկտների ֆինանսավորման վերաբաշխման ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից: