030.1006.291201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել.
Իշխան Սերժիկի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության մշակույթի,
երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի
տեղակալ
Ստեփան Խալաթի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ - Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի
ֆեդերացիայի նախագահ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
29 դեկտեմբերի 2001 թ.
ՆՀ-1006