030.1010.030102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 240-րդ հոդվածի 6-րդ կետը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Արտաշեսի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ շնորհել մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3 հունվարի 2002 թ.
ՆՀ-1010