Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0903.251201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2001 թվականի N 903

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում սոցիալական ոլորտի «Տուն-կենտրոն» ստեղծելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Լոռու մարզային գործակալության` Վանաձորի Գարեգին Նժդեհի փողոցի N 14 հասցեում գտնվող 2500 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող վարչական շենքից 2000 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք անհատույց օգտագործման հանձնել Լոռու մարզպետարանին:

2. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը և Լոռու մարզպետին` 1-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Լոռու մարզպետին` 1-ամսյա ժամկետում` հանձնվող տարածքն զբաղեցրած կազմակերպություններն ապահովել համապատասխան տարածքներով:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.12.2001
N 903
Որոշում