041.0908.271201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 908
ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Ի. ԲԵՐԶԻՆՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ի. Բերզինշի և նրան ուղեկցող անձանց (չորս մարդ) 2001 թվականի նոյեմբերի 5-7-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 893760 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: