30.09.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 սեպտեմբերի 2021 թվականի N 72-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 6-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները» բառերը փոխարինել «Հանրային իշխանության մարմիններում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք» բառերով,
2) 1-ին կետի 9-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«գ. 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների վարումը` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի, Ձև 4-ի, Ձև 5-ի»,
3) 1-ին կետի 9-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«դ. 4-րդ կետը լրացնել նոր` 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«4) իրականացնում է շարունակական դիտարկում բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից յուրաքանչյուր 14 օրը մեկ, ինչպես նաև առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո մինչև երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը` կատարելով համապատասխան գրառում Ձև 5-ով սահմանված գրանցամատյանի «նկատառում» սյունակում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 30-ից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2021 թվական: