06.10.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի սեպտեմբերի 24-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը «քննչական կոմիտեի նախագահի,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի,» բառերով, իսկ «քննչական կոմիտեի նախագահի տեղակալների,» բառերից հետո` «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հոկտեմբերի 4 Երևան ՀՕ-326-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2021 թվական: