Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻ ...

 

 

040.1281.271201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2001 թվականի N 1281

 

i

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի պետական ծրագիրը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:

 

Հաստատված է

Հայաստնի Հանրապետության

կառավարության 2001 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1281 որոշմամբ

 

ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման 2002 թվականի պետական ծրագրի (այսուհետև` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը.

բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2001 թվականի պետական ծրագիրը.

գ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի բյուջետային ուղերձը.

ե) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեն:

 

II. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի խնդիրներն են`

ա) ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը.

բ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը և արտահանման խթանումը.

գ) իրավական դաշտի հետագա բարելավումը.

դ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցության հնարավորությունների ընդլայնումը.

ե) ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարումը.

զ) ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից, ուսուցողական ու կադրերի վերապատրաստման համակարգի ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը:

 

III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

2002 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները`

 

1. ՓՄՁ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի պետական քաղաքականության և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհիմնադրվի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» ոչ առևտրային կազմակերպություն` իրավաբանական անձի կարգավիճակով (այսուհետև` կենտրոն): Կենտրոնը կունենա հիմնադրամի կարգավիճակ:

Կենտրոնը կմասնակցի պետության կողմից իրականացվող ՓՄՁ-ի ոլորտի համակարգման ու կարգավորման գործընթացներին` համապատասխան առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հաշվի առնելով առկա հնարավորությունները` սկզբնական փուլում կենտրոնի գործունեությունը հիմնականում կուղղվի խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների դաշտի ընդլայնմանը, կրթական ծրագրերի մշակմանը:

Բանակցություններ կվարվեն միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ (Համաշխարհային բանկ (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Գերմանիայի տեխնիկական համագործակցության գործակալություն (GTZ), Հունաստանի զարգացման նախարարություն և այլն)` 2002 թվականին և հետագայում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: Դրանք Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականության և տարեկան ծրագրերի մասը կկազմեն: Կենտրոնը կիրականացնի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը:

ՓՄՁ-ի ոլորտում կհիմնադրվեն կենտրոնի մասնաճյուղեր` Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

 

2. ՓՄՁ-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Պետական կառավարման մարմինները, բիզնես-աջակցող կառույցներն ու ՓՄՁ-ի սուբյեկտները պետք է ապահովվեն համապատասխան տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ:

Կենտրոնի աջակցությամբ նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական ծառայությունների մատուցում հետևյալ ուղղություններով`

իրավական,

ընկերությունների կառավարման,

ֆինանսական/վարկային և ներդրումային,

շուկաների (ներքին և արտաքին) ուսումնասիրման,

գործարար ծրագրերի կազմման,

որակի կառավարման,

այլ խորհրդատվական ծառայությունների:

Ձեռնարկատերերի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում արդեն իսկ գործող միջազգային ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են ՓՄՁ-ի սուբյեկտներին իրենց գործունեության տարբեր բնագավառներում:

Ծրագրով կենտրոնի կողմից`

կիրականացվեն աշխատանքներ գործող տեղեկատվական համակարգերում Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ի սուբյեկտներին ներկայացնելու և այդ համակարգերի տեղեկատվությունը նրանց տրամադրելու ուղղությամբ.

կհրատարակվի ՓՄՁ-ի աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու ծրագրերի տեղեկագիր:

 

3. ՓՄՁ-ՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՓՄՁ-ի սուբյեկտները յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական կայունության հիմնական երաշխիքն են: Սակայն դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման վրա դժվար է գնահատել առանց այդ ոլորտի առանձնացված վիճակագրական հաշվառման: Նման վիճակագրական տեղեկատվության առկայությունը հնարավորություն կընձեռի ոչ միայն գնահատել ոլորտի դերը երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում, այլ նաև հաշվի առնել այդ տվյալները ոլորտի զարգացման և աջակցման պետական ծրագրեր մշակելիս:

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստում: Աշխատանքներ կիրականացվեն վիճակագրության վարման գործընթացը և դրա շարունակականությունն ապահովելու համար:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագիրն իրականացվում է սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ի աջակցող կառույցների միջոցով`

1. Նպատակային ենթածրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` համապատասխան այլ պետական մարմինների և նոր ստեղծվող ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի մասնակցությամբ: Ենթածրագրերի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:

2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ի զարգացման տարեկան ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով:

3. Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագրի իրականացման միջոցառումները (ցանկը կցվում է) մշակում և համակարգում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

4. 2002 թվականի ընթացքում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում կարող են իրականացվել ՓՄՁ-ի աջակցման համատեղ ծրագրեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՄՁ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |     Միջոցառման անվանումը      |      Կատարողը      |Կատարման ժամկետը|

|ը/կ|                               |                    |                |

|___|_______________________________|____________________|________________|

| 1.|Իրավաբանական անձի կարգավիճակով,|ՀՀ արդյունաբերության|2002 թ. հունվար |

|   |որպես ոչ առևտրային             |և  առևտրի           |                |

|   |կազմակերպություն, ՓՄՁ-ի        |նախարարություն      |                |

|   |զարգացման ազգային կենտրոնի     |                    |                |

|   |հիմնադրում: Կենտրոնի 2002 թ.   |                    |                |

|   |աշխատանքների կազմակերպում      |                    |                |

|___|_______________________________|____________________|________________|

| 2.|ՓՄՁ-ի զարգացմանը նպաստող       |ՀՀ արդյունաբերության|2002 թ.         |

|   |իրավական ակտերի ընդունում      |և  առևտրի           |                |

|   |                               |նախարարություն,     |                |

|   |                               |ՀՀ շահագրգիռ        |                |

|   |                               |նախարարություններ և |                |

|   |                               |գերատեսչություններ  |                |

|___|_______________________________|____________________|________________|

| 3.|ՓՄՁ-ի սուբյեկտների             |ՀՀ ազգային          |2002 թ. I-ին    |

|   |վիճակագրության վարման          |վիճակագրական        |կիսամյակ        |

|   |նախապատրաստում                 |ծառայություն        |                |

|   |                               |(համաձայնությամբ)   |                |

|___|_______________________________|____________________|________________|

| 4.|ՓՄՁ-ին աջակցող և               |ՓՄՁ-ի զարգացման     |2002 թ. II-րդ   |

|   |ծառայություններ մատուցող       |ազգային կենտրոն     |եռամսյակ        |

|   |կազմակերպությունների ու        |                    |                |

|   |ծրագրերի տեղեկագրի հրատարակում |                    |                |

|___|_______________________________|____________________|________________|

| 5.|ՓՄՁ-ի սուբյեկտներին            |ՓՄՁ-ի զարգացման     |2002 թ.         |

|   |խորհրդատվական, տեղեկատվական և  |ազգային կենտրոն     |                |

|   |մարքեթինգային ծառայությունների |                    |                |

|   |տրամադրում, ներքին և  արտաքին  |                    |                |

|   |շուկաներում ապրանքների ու      |                    |                |

|   |ծառայությունների իրականացմանն  |                    |                |

|   |աջակցություն                   |                    |                |

|___|_______________________________|____________________|________________|

| 6.|Տեղեկատվական համակարգերին ՓՄՁ-ի|ՓՄՁ-ի զարգացման     |2002 թ.         |

|   |ոլորտի ինտեգրացման աշխատանքների|ազգային կենտրոն     |                |

|   |իրականացում                    |                    |                |

|___|_______________________________|____________________|________________|

| 7.|ՓՄՁ-ի զարգացման ծրագրերի       |ՀՀ արդյունաբերության|2002 թ.         |

|   |մշակում` միջազգային դոնորներին |և  առևտրի           |                |

|   |ներկայացնելու համար            |նախարարություն,     |                |

|   |                               |ՀՀ շահագրգիռ        |                |

|   |                               |նախարարություններ և |                |

|   |                               |գերատեսչություններ  |                |

|   |                               |ՓՄՁ-ի զարգացման     |                |

|   |                               |ազգային կենտրոն     |                |

|___|_______________________________|____________________|________________|

| 8.|Միջազգային կազմակերպությունների|ՀՀ արդյունաբերության|2002 թ.         |

|   |հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ    |և  առևտրի           |                |

|   |ծրագրերի մշակում և  իրականացում|նախարարություն,     |                |

|   |                               |ՓՄՁ-ի զարգացման     |                |

|   |                               |ազգային կենտրոն     |                |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2001
N 1281
Որոշում