040.1288.271201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1288
i
ՆԱՆՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նանսեն Պետրոսյանը սովորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի դոկտորանտուրայում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նանսեն Նորիկի Պետրոսյանին (ծնված` 1979 թ., քաղ. Երևան, Նար-Դոսի փողոց, տուն 11) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2004 թվականի գարնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից: