Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

15.11.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 2021 թվականի N 1818-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՑԱՆԿ
ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԼԱՆՔԸ ԿԱՄ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ)
I. ՎԱՐԱԿԻՉ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (A00-B99), ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ (A15-A19)

 

1. Թոքերի երկկողմանի տուբերկուլոզ` առաջադիմող (պրոգրեսիվ) ընթացքով, 3-րդ աստիճանի թոք-սրտային անբավարարությամբ (A15.0-A15.3)`

1) թոքերի թելքախոռոչային (ֆիբրոզ-կավերնոզ) տուբերկուլոզ (A15).

2) կազեոզ թոքաբորբ (A15).

3) թոքերի սերմնացրված (դիսեմինացված) տուբերկուլոզ` ներառյալ կորեկանման (միլիպո) տուբերկուլոզը (A15, A19).

4) թոքերի ներսփռանքային (ինֆիլտրատիվ) տուբերկուլոզ քայքայումով (A15.0-15.3).

5) թոքերի ցիռոզային տուբերկուլոզ (A15):

2. Թոքամզի տոտալ և սուբտոտալ քրոնիկ էմպիեմա` 3-րդ աստիճանի թոքսրտային անբավարարությամբ (A15.6):

3. Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզ (A18.0†)` ներառյալ ողնաշարի, խոշոր ոսկրերի և հոդերի առաջադիմող տուբերկուլոզ` քայքայումով, ֆունկցիայի կայուն խանգարմամբ, բարդացած ներքին օրգանների ամիլոիդոզով:

4. Միզասեռական օրգանների տուբերկուլոզ (A18.1†)` երիկամների երկկողմանի խոռոչային տուբերկուլոզ` բարդացած միզուղիների յուրահատուկ ախտահարումով և տերմինալ փուլում քրոնիկ երիկամային անբավարարության զարգացմամբ:

5. Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) (A18.3) հանգույցների տուբերկուլոզ` որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլոզ` ընդերային և առպատային որովայնամզի տոտալ ախտահարումներով, կպումներով և աղիների անցանելիության խանգարմամբ` հյուծախտի երևույթներով:

6. Տուբերկուլոզային մենինգիտ (A17.0, A17.1, A17.8):

7. Մնացորդային փոփոխություններ կլինիկորեն կամ ինքնաբեր բուժված տուբերկուլոզից հետո` թոքերում ֆիբրոզի, բուլլոզ-դիստրոֆիկ փոփոխությունների, պլևրոպնևմոսկլերոզի, ցիռոզի տեսքով` 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ: Վիճակ վիրահատական միջամտությունից հետո` 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ (B90.9):

 

II. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (C00-D48)

 

8. Սոլիդ չարորակ նորագոյացություններ (3-րդ C, 4-րդ փուլի` անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման (C00-C97): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական (հյուսվածքաբանական) հետազոտմամբ:

9. Ավշային, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ (C81-C96): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի արյան և (կամ) ոսկրածուծի բջջաբանական (հյուսվածքաբանական) հետազոտմամբ, ուռուցքային գոյացության կամ ավշային հանգույցի հյուսվածքաբանական հետազոտմամբ`

1) սուր լեյկոզ (C90-C95)` բոլոր տարբերակների ծավալուն ձևերի, հիվանդության ռեցիդիվի, դեկոմպենսացիայի շրջանում.

2) միելոդիսպլաստիկ համախտանիշ (D46)` բոլոր տարբերակները դեկոմպենսացիայի շրջանում և բլաստային տրանսֆորմացիայի շրջանում.

3) միելոպրոլիֆերատիվ ուռուցքներ (D47)`

ա. քրոնիկ միելոլեյկոզ (C92.1)` բլաստային կրիզի շրջանում, բարդացած հիպերլեյկոցիտոզով, պանցիտոպենիայով և հեմոռագիկ համախտանիշով,

բ. էրիթրեմիա` բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C94.1), բարդացած մեծ անոթների կրկնվող թրոմբոզներով, արյունահոսություններով և արյունազեղումներով (D45),

գ. սուբլեյկեմիկ միելոզ` բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C92.2), բարդացած խոր սակավարյունությամբ, խոր թրոմբոցիտոպենիայով և ծավալուն սպլենոմեգալիայով (D47.1),

դ. քրոնիկ մոնոցիտար լեյկոզ` բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C93.0), բարդացած խոր սակավարյունությամբ և հեմոռագիկ համախտանիշով (C93.1).

4) հոջկինի լիմֆոմա (C81)` տարածված փուլերում էստրանոդալ ախտահարմամբ.

5) ագրեսիվ լիմֆոմաներ (C83-C85)` բարձր աստիճանի չարորակությամբ` խիստ տարածվածությամբ բնորոշվող փուլերում, հիվանդության պրոգրեսիայի պայմանում.

6) քրոնիկ լիմֆոլեյկոզ (C91)` արագ պրոգրեսիայի և չարորակ տրանսֆորմացիայի առկայության պայմանում, բարդացած սակավարյունությամբ, թրոմբոցիտոպենիայով և կրկնվող վարակներով.

7) բազմակի միելոմա (C90.0)` բարդացած երիկամային անբավարարությամբ կամ օստեոդեստրուկտիվ պրոցեսով (ողնաշարի և երկար խողովակավոր ոսկորների ախտաբանական կոտրվածքներով):

 

III. ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (E00-E90)

 

10. Շաքարային դիաբետ ծանր ընթացքով, զգալի արտահայտված բարդություններով`

1) սրտի իշեմիկ հիվանդություն IV ֆունկցիոնալ դասի ստենոկարդիայի կորոնար անբավարարությամբ և III աստիճանի արյան շրջանառության կայուն խանգարմամբ (Е10-Е11) (150).

2) դիաբետիկ անգիոպաթիա: Զույգ ստորին վերջույթների քրոնիկ զարկերակային անբավարարություն 4-րդ աստիճան` զույգ ստորին վերջույթների բարձր ամպուտացիայի բարձր հավանականությամբ և (կամ) արյան հոսքի վերականգնման ու պրոթեզավորման անցկացման անհնարինությամբ (E10-E14. 5 (I79.2*).

3) տարածուն ծանր պոլինևրոպաթիայով (E10-E11.4† (G63.2*).

4) դիաբետիկ նեյրո-օստեոարթրոպաթիայի հետևանքով մեկ ոտնաթաթի զգալի արտահայտված դեֆորմացիա` մյուս վերջույթի ամպուտացիայի զուգորդմամբ (կամ) երկու ոտնաթաթի զգալի արտահայտված դեֆորմացիա E 10-E11.6 (M14.2*).

5) դիաբետիկ պրեպրոլիֆերատիվ և պրոլիֆերատիվ ռետինոպաթիայով (E10-E14.3) (Н36.0*).

6) դիաբետիկ նեֆրոպաթիա` երիկամների քրոնիկ հիվանդության փուլում C 5 (կամ տերմինալ երիկամային անբավարարության փուլում) (E10-E14.2† (N08.3*).

7) անկայուն ընթացքով շաքարային դիաբետ` հաճախակի կյանքին սպառնացող կոմատոզ վիճակների հակումով (հիպոգլիկեմիա, կետոացիդոզ) (Е10-Е14.0; Е10-Е14.1):

11. Թիրեոտոքսիկոզ/դիֆուզ-տոքսիկ խպիպ` ծանր ընթացք (դեղորայքային /վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (E 05.0-E 05.9):

12. Հիպերպարաթիրեոզ (ծանր ձև)` երիկամային անբավարարությամբ և (կամ) արտահայտված օստեոդիստրոֆիայով, ոսկրերի դեֆորմացիայով և կոտրվածքներով, ներքին օրգանների ֆունկցիաների խանգարմամբ, վիրահատական միջամտությունից հետո վերականգնողական գործընթացների անավարտությամբ (E21 (N18)`

1) երիկամային խողովակների դիսֆունկցիայով (ֆունկցիայի խանգարմամբ) պայմանավորված այլ խանգարումներ (E21.2).

2) երիկամային ծագմամբ երկրորդային հիպերպարաթիրեոզ (E21.1):

13. Ինցենկո-Կուշինգի հիվանդություն/համախտանիշ (ծանր ձև)` թերապիայի նկատմամբ կայուն զարկերակային գերճնշում, մարմնի հավելյալ քաշ (3,4 աստիճանի ճարպակալում), բազմաթիվ բարդությունների առկայություն (երկրորդային շաքարային դիաբետ, օստեոպորոզ, ողերի սեղմման (կոմպրեսիոն) կոտրվածքներ առավել հաճախ կրծքային և գոտկային հատվածներում, նեյրոակնաբուժական խանգարումներ, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանների արտահայտված ատրոֆիա, կարդիոմիոպաթիա և 3-րդ, 4-րդ աստիճանի սրտային անբավարարություն ըստ NYHA-ի, պրոցեսի արտահայտված ակտիվություն` չնայած անցկացվող թերապիայի (E24):

14. Ֆեոքրոմոցիտոմա` կրիզային ընթացքով (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (D35.0 (C74):

15. Հիպերալդոստերոնիզմ (ծանր ձև)` օրգանիզմի ֆունկցիաների արտահայտված խանգարմամբ` բուժման անարդյունավետության դեպքում (ռադիկալ/լիարժեք /արմատական հեռացման անհնարինություն, ռեցիդիվներ, ուռուցքի շարունակական աճ, դեղորայքային թերապիայի նկատմամբ կայունություն) (E.26):

16. Քրոնիկ մակերիկամային անբավարարություն (ծանր ձև)` մակերիկամների ֆունկցիայի անբավարարություն օրգանիզմի ֆունկցիաների արտահայտված խանգարմամբ ` մշտական փոխարինող թերապիայի ֆոնին (E27.4):

17. Հիպոֆիզի նորագոյացություններ` տեսողության անդառնալի խանգարումներով, արտահայտված նևրոլոգիական և հոգեկան խանգարումներով (Е 22.0-Е 22.9):

18. Հիպոֆիզար անբավարարություն (Սիմոնդսի հիվանդություն)` կախեքսիայի փուլում (E23.0):

 

IV. ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ (F00-F09)

 

19. Քրոնիկ, կայուն պրոգրեսիվող կամ պրոգրեդիենդող հոգեկան և վարքային խանգարումներ` անձին իր գործողությունների (անգործության) բնույթը, նշանակությունը և հասարակական վտանգավորության աստիճանը կամ հետևանքները գիտակցելու, կամ դրանք հասկանալու հնարավորությունից զրկող:

 

V. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(շարժողական ֆունկցիայի խանգարման դեպքում մկանային ուժը գնահատվում է MRC սանդղակով տեսողական ֆունկցիայի խանգարման դեպքում գնահատումը կատարվում է ակնաբույժի կողմից)

 

20. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` արտահայտված ուղեղի կայուն օջախային խանգարմամբ (հեմիպլեգիա և պարապլեգիա, խոր հեմիպարեզներ և պարապարեզներ, տարածության և ժամանակի նկատմամբ կողմնորոշման խանգարում, ակինետիկ-ռիգիդ սինդրոմ, ատաքսիա (G11.2-G11.9, R27.0)`

1) ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ (I60-I67).

2) 3-րդ աստիճանի դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա` թուլամտությամբ /Ակինետիկ-ռիգիդ համախտանիշի ծանրության աստիճանը գնահատել Hoehn&Yahr սանդղակով/ (G93.4):

21. Կենտրոնական նյարդային համակարգի տարափոխիկ, դեմիելինիզացնող և դեգեներատիվ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարմամբ` օրգանիզմի ֆունկցիայի խոր, կայուն խանգարումներով (ծանր կաթվածներ, խոր պարեզներ` զգացողության տարածուն խանգարումներով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով, տրոֆիկ խանգարումներով, արտահայտված ակինետիկ-ռիգիդ սինդրոմ, ատաքսիա G11.2G11.9, R27.0) և պրոցեսի հարաճուն ընթացքով (G30-G37, ներառյալ E53.8*, G46.0*G46.4*):

 

VI. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (G00-G09)

 

22. Թարախային մենինգիտներ (G00.9):

23. Մանրէային մենինգիտ` չճշտված (G00.9):

24. Մենինգիտ (G00.9)`

1) թարախային (G00.9).

2) թարախածին (G00.9).

3) թարախակալված (G00.9):

25. Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ (G04)`

1) էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G05*).

2) ներգանգային և ներողնաշարային աբսցես (թարախակույտ) և գրանուլոմա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G07*).

3) գլխուղեղի թարախակույտեր (G07*).

4) մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում (G01*).

5) մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում, ներառյալ`

ա. նեյրոսիֆիլիսը (G01, (A52.1†),

բ. մենինգոկոկայինը (G01, A39.0 †).

6) սպինալ-էպիդուրալ թարախակույտեր և ոչ տուբերկուլոզային էթիոլոգիայի գրանուլոմաներ (G06*):

26. Նյարդային համակարգի ախտահարում` տուբերկուլոզի դեպքում (A17.0† A17.8† (G01*, G05.0* G07*):

27. Նյարդային համակարգի ախտահարում` ՄԻԱՎ-ի դեպքում (B22.0 (G94.8*):

28. Կենտրոնական նյարդային համակարգի դեմիելինիզացնող հիվանդություններ(G35-G37)`

1) ցրված սկլերոզ.

2) ցրված էնցեֆալոմիելիտ:

29. Բորբոքային պոլինևրոպաթիա (G61)`

1) Գիյեն-Բարեի համախտանիշ (G61.0).

2) Քրոնիկ բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա (G61.8).

3) այլ բորբոքային պոլինեյրոպաթիաներ (G61.8, G61.9):

30. Ժառանգական ատաքսիաներ (G11.2-11.9):

31. Սպինալ մկանային ատրոֆիաներ և կապված համախտանիշներ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (G12):

32. Էքստրապիրամիդալ շարժողական խանգարումներ (G10, G20-G26, E83.0)`

1) Պարկինսոնի hիվանդություն (G20) և երկրորդային պարկինսոնիզմ (G21 -22).

2) հեպատոցերեբրալ դիստրոֆիա (հեպատոլենտիկուլյար դեգեներացիա, Վիլսոն-Կոնովալովի հիվանդություն) (E83.0).

3) Հանտինգտոնի հիվանդություն` ներառյալ Հանտինգտոնի խորեան (Hսոtiոgtօո) (G10).

4) դիստոնիա (գեներալիզացված ձև) (G24).

5) այլ էքստրապիրամիդալ հիվանդություններ` արտահայտված շարժողական խանգարումներով (G25).

6) բազալ հանգույցների այլ դեգեներատիվ հիվանդություններ (G23):

33. Կենտրոնական նյարդային համակարգի տրավմատիկ հիվանդություններ` արտահայտված ուղեղի օջախային ախտահարման կայուն երևույթներով (հեմիպլեգիաներ և պարապլեգիաներ, խոր հեմիպարեզներ և պարապարեզներ) (S06-S09, G81-G83):

34. Գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ (D33, C70-C72):

35. Ողնուղեղի հիվանդություններ (G95)` նշված դեպքերում`

1) միելոպաթիա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G99.2*).

2) առաջնային ողնուղեղային և ողնաշարային զարկերակի ճնշման (սեղմման) համախտանիշ (G99.2* (M47.0†).

3) տոքսիկ և դիսմետաբոլիկ ախտահարումներ (G95.9).

4) սիրինգոմիելիա և սիրինգոբուլբիա (G95.0).

5) վերտեբրոգեն միելոպաթիա` շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով (G95.1-G95.2):

36. Նյարդամկանային հիվանդություններ (միասթենիա, միոպաթիա) (G70-G73):

37. Էպիլեպսիա (G40), ռեֆրակտեր (դեղորայքակայուն) ձև, հաճախակի գեներալիզացված տոնիկ-կլոնիկ նոպաներով, ԷԷԳ հաստատված: Նոպաների հաճախության և ծանրության աստիճանը որոշել ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թ. հունվարի 29-ի N18-Ա/1 հավելվածի:

 

VII. ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՊԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (H00-H59)

 

38. Երկու աչքի (բինօկուլյար) կուրություն (H54.0):

39. Տեսողության սրության արտահայտված իջեցում` կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա (երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0.05-ը և չի կարող կորեկցիայի ենթարկվել) (H54.2):

40. Զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրիկ նեղացում կենտրոնից (10 և ցածր աստիճանով)` խողովակային տեսողություն (H54.2):

 

VIII. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (I00–I99)

 

41. Սրտի հիվանդություններ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ խրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման:

42. Միոկարդիտներ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (I41*)`

1) սրտի իշեմիկ հիվանդություն (I20-I25).

2) սրտի ռիթմի և հաղորդականության կայուն խանգարումներ (հաճախակի, պոլիտոպ, զույգ փորոքային էքստրասիստոլա, պարոքսիզմալ հաճախասրտություններ և Մորգանի-Էդեմսի-Ստոքսի համախտանիշով ատրիովենտրիկուլյար բլոկադա) (I44. I45, I47-I49).

3) էնդոմիոկարդիալ (էոզինոֆիլային) հիվանդություն (I42.3).

4) էնդոմիոկարդիալ (տրոպիկալ) ֆիբրոզ (I42.3):

43. Հիպերտոնիկ հիվանդություն` 3-րդ աստիճանի (115):

44. Սրտամկանի կրկնակի ինֆարկտ (I22)`

1) արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ խրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի` ըստ արյան շրջանառության NYHA դասակարգման (199).

2) քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N 18.5):

45. Արյան շրջանառության համակարգի բնածին զարգացման արատներ` արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ խրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի` ըստ NYHA դասակարգման (Q20-Q28):

46. Կարդիոմիոպաթիա (կանգային, հիպերտրոֆիկ և ռեստրիկտիվ)` ռիթմի կայուն խանգարումներով, թրոմբոէմբոլիայով կամ արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի դասակարգման կամ խրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի` ըստ NYHA դասակարգման (142):

47. Զարկերակների հիվանդություններ` վերջույթների մագիստրալ և պերիֆերիկ անոթների ախտահարմամբ, սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորֆոլոգիական պատկերով (գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով), դաստակների և ներբանների մակարդակով (առնվազն երկու վերջույթի) (I70-74):

48. Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների), մազանոթների հիվանդություններ (I70-I79)`

1) էնդարտերիիտ (I70).

2) աորտո-արտերիիտ (I70) աթերոսկլերոզ` դեֆորմացնող կամ խցանող էնդարտերիիտ.

3) օբլիտերացնող աթերոսկլերոզ (I70.2).

4) Ռեյնոյի հիվանդություն (համախտանիշ), M34.1 CR(E)ST համախտանիշ (I73.0).

5) դիաբետիկ անգիոպաթիա (E10.5† (I79.2*).

6) թրոմբոզներ և էմբոլիաներ (I74).

7) թրոմբանգիտ խցանող (I73.1):

49. Երիկամի իշեմիա և ինֆարկտ (N28.0), երիկամային զարկերակի`

1) էմբոլիա.

2) խցանում.

3) օկլյուզիա.

4) թրոմբոզ:

 

IX. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (J00-J99)

 

50. Թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ (սպեցիֆիկ) հիվանդություններ` դիֆուզ պնևմոսկլերոզով, թոքերի էմֆիզեմայով, դեկոմպենսացիայի փուլում գտնվող քրոնիկ թոքային սրտով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ կամ ներքին օրգանների ամիլոիդոզով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ` տերմինալ փուլում`

1) թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (J44).

2) բրոնխիալ ասթմա (J45).

3) բրոնխոէկտատիկ հիվանդություն (J47) (բրոնխալայնանք).

4) թոքի և միջնորմի աբսցես (թարախակույտ) (J85).

5) էմֆիզեմա (թոքափքանք) (J43).

6) պնևմոկոնիոզ` համակցված տուբերկուլոզի հետ կամ առանց տուբերկուլոզի (J65).

7) իդիոպաթիկ ֆիբրոզացնող ալվեոլիտ (J67).

8) սարկոիդոզ առաջադիմող (պրոգրեսիվ) ընթացքով (D86).

9) մուկովիսցիդոզ (E84):

 

X. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (K00-K93)

 

51. Աղիների և այլ մարսողական օրգանների հիվանդություններ (K50-K52, K55, K86.0, K86.1, K86.9, K91.2) (E41)` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված սինդրոմով, կախեքսիայի փուլում:

52. Լյարդի ցիռոզ` տարբեր էթիոլոգիայի (K72.1, K74.3-K74.6)` ըստ ՉայլդՊյուի C դասի կամ եթե MELD>20, եթե չի կատարվում կամ պլանավորվում լյարդի փոխպատվաստում:

 

XI. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (N 00-N 99)

 

53. Երիկամների և միզածորանի հիվանդություններ` քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N 25-N 29 (N 18.5):

 

XII. ՄԿԱՆԱԿՄԱԽՔԱՅԻՆ (ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ) ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՇԱՐԱԿՑԱԿԱՆ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (М00-М99)

 

54. Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` հոդերի և (կամ) ողնաշարի ֆունկցիայի խանգարումներով` ՀՖԱ III կամ IV աստիճան, փուլ III կամ IV, հետևյալ հիվանդությունների դեպքում`

1) ռևմատոիդ արթրիտ (M05-M06).

2) անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն) (M45):

55. Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ` ներքին օրգանների և համակարգերի կայուն ախտահարումով (M30-M35)`

1. Համակարգային կարմիր գայլախտ.

2. Դերմատոպոլիմիոզիտ/պոլիմիոզիտ.

3. Համակարգային սկլերոդերմիա.

4. Շեգրենի համախտանիշ.

5. Համակարգային վասկուլիտներ, այդ թվում` Բեխչետի հիվանդություն:

 

XIII. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՅԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

 

56. Անատոմիական դեֆեկտներ` հիվանդության կամ վնասվածքի հետևանքով առաջացած (պատիժը կրելու վերջին ժամկետի ընթացքում), վերին կամ ստորին վերջույթների բարձր անդամահատում, ինչպես նաև մեկ վերին և մեկ ստորին վերջույթի բարձր անդամահատումների համակցություն (S48, S78, T05.2, T05.5, T05.6):

57. Վնասվածքների, թունավորումների և այլ արտաքին պատճառների ազդեցության արտահայտված հետևանքներ (T90–T98):

 

XIV. ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

58. ՄԻԱՎ վարակ, 4-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտաված իմունային անբավարարություն (CD4+ լիմֆոցիտների քանակը <200բջ/մմ3 կամ <15%)` պացիենտի մոտ առկա երկրորդային օպորտունիստական հիվանդությունների անդարձելի ընթացքով, հակառետրովիրուսային և երկրորդային օպորտունիստական հիվանդությունների բուժման անարդյունավետությամբ:

ՄԻԱՎ վարակ 4-րդ կլինիկական փուլին համապատասխանում են`

1) ՄԻԱՎ կախեքսիա.

2) պնևմոցիստային թոքաբորբ, հարուցված Pneumocystics jiroveci.

3) կրկնվող ծանր բակտերիալ ծագման թոքաբորբ.

4) հասարակ հերպեսի վիրուսով հարուցված քրոնիկ վարակ (բերանի, սեռական օրգանների, անոռեկտալ, 1 ամսից ավելի շարունակվող կամ ընդերային ցանկացած տեղակայման).

5) կանդիդոզային էզոֆագիտ (կամ շնչափողի, բրոնխների կամ թոքերի կանդիդոզ).

6) արտաթոքային տուբերկուլոզ.

7) Կապոշիի սարկոմա.

8) ցիտոմեգալովիրուսային վարակ (ռետինիտ կամ այլ օրգանների վարակ).

9) տոքսոպլազմոզ` ԿՆՀ-ի ախտահարմամբ.

10) ՄԻԱՎ էնցեֆալոպաթիա.

11) արտաթոքային կրիպտոկոկոզ (ներառյալ մենինգիտը).

12) ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաներով հարուցված դիսեմինացված վարակներ.

13) հարաճող բազմօջախային լեյկոէնցեֆալոպաթիա.

14) քրոնիկ կրիպտոսպորիդիոզ.

15) քրոնիկ իզոսպորիազ.

16) դիսեմինացված միկոզներ (արտաթոքային հիստոպլազմոզ, կոկցիդիոիդոզ).

17) գլխուղեղի լիմֆոմա կամ Բ բջջային ոչ Հոջկինի լիմֆոմա.

18) ՄԻԱՎ-նեֆրոպաթիա կամ ՄԻԱՎ-կարդիոմիոպաթիա կլինիկական դրսևորումներով.

19) կրկնվող սեպսիս (ներառյալ սալմոնելոզայինը).

20) արգանդի վզիկի ինվազիվ քաղցկեղ.

21) ատիպիկ դիսեմինացված լեյշմանիոզ:

59. Պոդագրա (հոդատապ)` պոդագրային նեֆրոպաթիայով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (M10.3):

60. Առողջության խախտումներ` օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով, որոնք պայմանավորված են հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով: Վերջիններիս դեպքում առկա են կյանքի բնականոն կենսակերպի սահմանափակումներ, և անհրաժեշտ են սոցիալական պաշտպանության (աջակցության) միջոցներ` այն պայմանով, որ տվյալ անձը սահմանված կարգով ճանաչված է 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձ և մշտապես կարիք ունի օգնության և այլ անձանց կողմից վերահսկման:

61. Սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդություն` 4-րդ աստիճանի (T66):

62. Վերին և ստորին ծայրանդամների գանգրենա (փտախտ)` ծանր պրոգրեսիվող ընթացքով շարժողական ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով (I70.2, E10-E14 ընդհանուր չորրորդ նշանով. 5, I73.-, A48.0, L88, R02):

63. Այլ և (կամ) չճշտված ոսկրամեռուկ` դեմքի ոսկրերի տարածուն ոսկրամեռուկ (M87.8, M87.9):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. նոյեմբերի 4
Երևան

 

 Պաշտոնական հրապարակման օրը` 5 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.11.2021
N 1818-Ն
Որոշում