Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ Մ ...

 

19.11.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1875-Ն

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ, 33-րդ, 35-րդ, 36-րդ, 39-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48.1-ին հոդվածով» բառերը փոխարինել ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 8-12-րդ կետերով» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի`

ա. 4-րդ կետը և 52.3-րդ կետի 1-ին նախադասությունը «նշանակող» բառից հետո լրացնել «ցանկացած» բառով,

բ. 8.1-ին կետը «կենսաթոշակ նշանակող» բառերից հետո լրացնել «կամ ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով,

գ. 15.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.5-րդ, 15.6-րդ և 15.7-րդ կետեր.

«15.5. Անձի աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված` 1992-2003 թթ. ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարած լինելը հավաստվում է ապահովադիրի կողմից սոցիալական վճարներ կատարելու մասին սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված` բազայում առկա տեղեկատվությամբ: Լուծարված ապահովադիրների կողմից մինչև լուծարումը աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված` 1992-2003 թթ. ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարված լինելը հավաստվում է օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումը հաստատող տվյալներով և ապահովադիրի կողմից մինչև լուծարումն ընկած ժամանակահատվածն ընդգրկող վերջին ամսաթվի դրությամբ սոցիալական վճարներ կատարելու մասին սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված` բազայում առկա տեղեկատվությամբ: Սույն կետում նշված դեպքերում հիմք է ընդունվում աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված այն ժամանակահատվածը, որի համար, ըստ բազայի տվյալների, ապահովադիրը կատարել է սոցիալական վճարներ:

15.6. Անձի աշխատանքային գրքույկում կամ արխիվային տեղեկանքում նշված` 2004-2012 թթ. ժամանակահատվածում սոցիալական վճարներ կատարած լինելը հավաստվում է ապահովադիրի կողմից սոցիալական վճարներ կատարելու մասին սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բազաներից որևէ մեկում առկա տեղեկատվությամբ: Ընդ որում` ըստ հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող տվյալների բազայի (տեղեկատվության)` հիմք է ընդունվում այն ժամանակահատվածը, որի համար կատարված են սոցիալական վճարներ, և առկա չէ ապառք:

15.7. Եթե ազգային արխիվը, ի պատասխան սույն կարգի 15.1-ին կետի համաձայն կատարված հարցման, չի տրամադրում տեղեկատվություն արխի- վային փաստաթղթերի բացակայության հիմքով և գրության մեջ նշում է գործատուի գտնվելու վայրի հասցեն, որտեղից կարող է ձեռք բերվել անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ազգային արխիվից պատասխանը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում տվյալ գործատուին: Այս դեպքում ևս չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):»,

դ. 36.4-րդ կետի 1-ին պարբերությունում «հիմնական կենսաթոշակի չափը և (կամ) զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքում` հիմք ընդունելով զինվորական կենսաթոշակի միջին չափի աճը` արտահայտված տոկոսով» բառերը փոխարինել «օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով: Այս դեպքում անձնական գործակիցը որոշվում է կենսաթոշակառուի` որպես զինծառայող զբաղեցրած վերջին պաշտոնի և կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված զինվորական ծառայության ստաժի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 815-Ն որոշմամբ սահմանված կարգով: Եթե վերահաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով» բառերով,

ե. 44-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 44.1-ին, 44.2-րդ, 44.3-րդ և 44.4-րդ կետերով.

«44.1. Սույն կարգի 43-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում կենսաթոշակի վերահաշվարկի դիմումն աշխատող կենսաթոշակառուն կարող է ներկայացնել նաև առցանց եղանակով, եթե դիմելու օրվա դրությամբ կենսա- թոշակի վճարումը դադարեցված չէ: Այս դեպքում կենսաթոշակառուն www.ssa.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ` ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է կենսաթոշակը վերահաշվարկելու համար անհրաժեշտ և պարտադիր լրացման ենթակա դաշտերի տվյալները: Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում`

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)` www.ssa.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.ssa.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ:

44.2. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն:

44.3. Առցանց դիմումի հիման վրա`

1) վերահաշվարկվում է կենսաթոշակը, և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ).

2) մերժվում է կենսաթոշակ վերահաշվարկելը, և դրա մասին առցանց ծանուցվում է կենսաթոշակառուին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ):

44.4. Կենսաթոշակը վերահաշվարկելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում:»,

զ. 48-րդ կետի 3-րդ ենթակետը «բանկ» բառից հետո լրացնել «կամ փոստային կապի ազգային օպերատորին (այսուհետ` ազգային օպերատոր)» բառերով, իսկ «բանկի» բառից հետո լրացնել «կամ ազգային օպերատորի» բառերով,

է. 55-րդ կետում «անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա`» բառերը փոխարինել «օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ըստ » բառերով,

ը. 57-րդ կետի 1-ին նախադասությունում «բանկը, կամ վճարման ծառայություններ մատուցող» բառերը փոխարինել «կենսաթոշակը վճարող» բառերով,

թ. 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«58. Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ կենսաթոշակ վճարող կազմակերպությունը փոխելու մասին կենսաթոշակառուի դիմումը մերժվում է, եթե դրանում նշված կազմակերպությունը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել, կամ դիմելու օրվա դրությամբ դադարեցված է կենսաթոշակի վճարումը, կամ կենսաթոշակառուն ընտրել է վճարման կանխիկ եղանակը և չի բավարարում օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պայմաններից որևէ մեկին:»,

ժ. 59-րդ կետում «, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև բանկի անվանումը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության անվանումը» բառերը փոխարինել «և կենսաթոշակ վճարող կազմակերպության անվանումը» բառերով,

ժա. 60-րդ կետում «(բանկի կամ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով)» բառերը փոխարինել «` կենսաթոշակ վճարող կազմակերպության միջոցով» բառերով,

ժբ. 62-րդ կետը «, լիազորագրով» բառից հետո լրացնել «(այդ թվում` կենսաթոշակն անընդմեջ չվճարելու 12-րդ ամսում ներկայացված լիազորագրով)» բառերով,

ժգ . 65.1-ին կետում «կամ» բառը փոխարինել «եղանակով, իսկ 14 տարին լրացած անչափահասին`» բառերով, իսկ 2-րդ նախադասությունը հանել,

ժդ. 66.1-ին կետի 1-ին նախադասությունում «կամ կանխիկ եղանակով,» բառերը փոխարինել «եղանակով, իսկ 14 տարին լրացած անչափահասին` կանխիկ եղանակով», իսկ 3-րդ նախադասությունը հանել,

ժե. 66.2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

ժզ. 71-րդ կետից հանել «(բանկը կամ կազմակերպությունը)» բառերը,

ժէ. 72-րդ կետում «(բանկը կամ կազմակերպությունը)» բառերը փոխարինել «կամ կենսաթոշակ վճարող կազմակերպությունը» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. 21.1-ին կետի 8-րդ ենթակետը «ստաժում» բառից հետո լրացնել «` սկսած քաղաքացիաիրավական պայմանագրի, իսկ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում` ավելի վաղ կնքված պայմանագրի գործողության առաջին օրվանից» բառերով,

բ. 21.1-ին կետի 9-րդ ենթակետը «արտադրյալը» բառից հետո լրացնել «` սկսած քաղաքացիաիրավական պայմանագրի, իսկ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում` ավելի վաղ կնքված պայմանագրի գործողության առաջին օրվանից» բառերով,

գ. 21.1-ին կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետ.

«10) եթե սույն կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված` աշխատանքային ստաժում հաշվառման ենթակա տևողությունը համընկնում է աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի հետ, ապա համընկնող ժամանակահատվածների չափով այդ տևողությունը երկարաձգվում է, բայց ոչ ավելի, քան մինչև քաղաքացիաիրավական պայմանագրի, իսկ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում` ավելի ուշ ավարտվող պայմանագրի, գործողության ժամկետի ավարտման օրը:»,

դ. 28-րդ կետը «քաղվածքով» բառից հետո լրացնել «կամ այդ մասին հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությամբ» բառերով,

ե. 32-րդ կետը «նախարարության» բառից հետո լրացնել «կամ ՀՀ պաշտպանության նախարարության» բառերով.

4) որոշման N 3 հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.

«10. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժը նույն ժամանակահատվածի համար հաշվարկվում է դրանցից մեկով` առավելագույն չափով:».

5) որոշման N 5 հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Քաղաքացիական ավիացիայի գործարանների աշխատողներ, որոնք իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկումը (նորոգումը)`

1) բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկներ, շարժիչագործներ (մոտորիստներ).

2) բոլոր անվանումների մեխանիկներ:».

6) որոշման N 8 հավելվածի 25-րդ կետում «` իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով.

7) որոշման N 9 հավելվածի`

ա. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«14. Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` կանխիկ կամ անկանխիկ եղանակով` հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները: Կենսաթոշակը կանխիկ եղանակով առանձին ցուցակով վճարվում է տուն-ինտերնատում:»,

բ. 18.1-ին կետում «նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող» բառերը փոխարինել «ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով,

գ. 18.2-րդ և 19-րդ կետերը «կենսաթոշակ նշանակող» բառերից հետո լրացնել «ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով,

դ. 20-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. «Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»»,

ե. 20-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

8) որոշման N 10 հավելվածի`

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետը «դիմումը» բառից հետո լրացնել «, որում նշվում է նաև կենսաթոշակի վճարման եղանակը (անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` բանկի կամ ազգային օպերատորի անվանումը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով,

բ. 5-րդ կետի 5-րդ ենթակետը և վերջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,

գ. 6-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետ.

«7) սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների:»,

դ. 6-րդ կետի վերջին պարբերությունը հանել, իսկ 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետ.

«6.1. Սույն ցանկի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի (բացառությամբ աշխատանքային գրքույկի), սույն ցանկի 6-րդ կետի 3-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերում նշված տեղեկանքների բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում:»,

ե. 12-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «և դրա պատճենը» բառերը,

զ. 25-րդ կետի 1-ին ենթակետը «դիմումը» բառից հետո լրացնել «, որում նշվում է նաև կենսաթոշակի վճարման եղանակը (անկանխիկ եղանակով վճարելու դեպքում` բանկի կամ ազգային օպերատորի անվանումը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով, իսկ 2-րդ ենթակետից հանել «և դրա պատճենը» բառերը,

է. 28-րդ կետի 1-ին ենթակետը «դիմումը» բառից հետո լրացնել «, որում նշվում է բանկի անվանումը (որտեղից անձը ցանկանում է ստանալ թաղման նպաստը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. նոյեմբերի 17
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2021
N 1875-Ն
Որոշում