040.1298.291201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2001 թվականի N 1298
«ՁԻԱՍՊՈՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ «ՁԻԱՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների ձևով ձիավարության ուսուցման կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Ձիասպորտի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց» պետական հիմնարկը:
2. Ստեղծել «Ձիասպորտի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
3. «Ձիասպորտի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` ստեղծել լուծարման հանձնաժողով և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սահմանված կարգով «Ձիասպորտի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց» պետական հիմնարկի լուծարման գործընթացն իրականացնելու համար:
5. Սահմանել «Ձիասպորտի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը` 33,183 հազ. դրամ, որի համալրման աղբյուրը հանդիսանում է «Ձիասպորտի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց» պետական հիմնարկի լուծարումից հետո մնացած գույքը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից: