Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1304.291201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2001 թվականի N 1304

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության, էլեկտրոնային առևտրի ներդրման ու զարգացման, օտարերկրյա պետությունների ազգային շուկաներ հայրենական ապրանքների և ծառայությունների առաջանցման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Տեղեկատվական-մարքեթինգային կենտրոն» բաց բաժնետիրական ընկերություն (այսուհետև` ընկերություն):

2. Սահմանել`

ա) ընկերության կանոնադրական կապիտալը` 42390000 դրամ, որը կազմում է 4239 սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով.

բ) տեղաբաշխման ենթակա հայտարարված բաժնետոմսերի թիվը` 2826 սովորական բաժնետոմս:

i

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) 1-ամսյա ժամկետում հաստատել և սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել «Տեղեկատվական-մարքեթինգային կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը.

բ) ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի վճարումը` Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկի հաշվին այդ նպատակով ձեռք բերված համակարգչային տեխնիկայի միջոցով.

գ) ընկերության պետական գրանցումից հետո ապահովել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացուցիչ սովորական բաժնետոմսերի տեղաբաշխումը` այդ բաժնետոմսերի հայտարարված թվի սահմաններում.

դ) 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն ընկերությանը տարածք հատկացնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2001
N 1304
Որոշում